Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում 

Երևան քաղաքի դատախազը դիմել է Երևանի քաղաքապետին

Հասարակություն

Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել են մայրաքաղաքի վարչական տարածքում արձանագրված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Վերլուծությամբ պարզվել է, որ 2020թ.-ի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 541 դեպք՝ նախորդ տարվա 703 դեպքի դիմաց: Մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը ևս նվազել են՝ կազմելով 59՝ նախորդ տարվա 70-ի դիմաց:

Նման ցուցանիշը մեծապես պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և այդ բնագավառում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման ուղղությամբ նախորդ տարի  ձեռնարկված միջոցներով, ՃՈ ոստիկանության աշխատանքով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածում կատարված լրացումներով, որոնցով քրեականացվեցին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը:

Սակայն ուսումնասիրությունը վկայում է, որ ՃՏՊ-ների և մահվան ելքերով պատահարների նվազման միտումներով հանդերձ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների կատարմանը նպաստող հիմնական գործոններից է հետիոտնային անցումների, գծանշումների անտեսանելիությունը, հետիոտնային կարգավորվող անցումների լուսացույցները տրանսպորտային միջոցների վարորդների տեսադաշտից դուրս գտնվելը, դրանք կանչի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտով կահավորված չլինելու հանգամանքները, որոնք երբեմն դառնում են առանձին վայրերում ՃՏՊ-ների և մահվան ելքով դեպքերի հաճախակի կրկնության պատճառ:

Մասնավորապես,  2021թ.-ի փետրվարի 15-ին ժամը 20:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝  272 հասցեի դիմաց, քաղաքացին «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մահացել է: Վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Դատախազությունում կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ 2017-2020թթ.-ին Արշակունյաց պողոտայի 272 և դրան հարակից տարածքներում տեղի է ունեցել 28 վրաերթ, որոնց արդյունքում 19 տուժողի պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ 9-ը տուժողի՝ մահ: Ընդ որում, մահվան ելքով վրաերթերից 4-ը տեղի է ունեցել հենց Արշակունյաց պողոտայի 272 հասցեի դիմաց:

Հատկանշական է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բազմաթիվ բնակիչների դիմումի հիման վրա դեռևս 2019թ.-ին  ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի կողմից գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարան՝ մայրաքաղաքի Արշակունյաց պողոտա  278 հասցեի դիմացի հատվածում առկա չկարգավորվող անցումը հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտով կահավորելու վերաբերյալ: Այս ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը հանգեցրել է  ճանապարհի նույն հատվածում մահվան ելքով վրաերթին:

Նկատի ունենալով, որ Երևան քաղաքի տարածքում գտնվող ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածները գտնվում են Երևանի քաղաքապետարանի տնօրինման և կառավարման ներքո՝ Երևանի քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրով դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, նշված հատվածներում առկա հետիոտնային անցումների գծանշումների անտեսանելիությունը պարբերաբար վերացնելուն զուգահեռ, դրանք կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտներով, ինչպես նաև պարզել 2019թ.-ին ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայության պետի կողմից խնդիրը ներկայացվելուց հետո դրա վերացման ուղղությամբ քայլեր չիրականացնելու պատճառները և ձեռնարկել դրանից բխող միջոցներ:  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ)
Ամենադիտված