Իմքայլական պատգամավորների վերաբերմունքը իմ հանդեպ առնվազն ագրեսիվ է. ԲԴԽ նախագահ
ԻրավունքԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը այսօր՝ մարտի 3-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հրաժարական տալու մտադրություն չունի. «Իմքայլական պատգամավորների վերաբերմունքը իմ հանդեպ գնահատում եմ առնվազն ագրեսիվ, իսկ դրա պատճառը չգիտեմ»,- նշեց ԲԴԽ նախագահը:
Վերջինս ասաց, որ այն կարծիքին է՝ կլոր սեղանի շուրջ նստելով և բանակցելով, կարելի է ցանկացած խնդիր և ճգնաժամ լուծել:
Նա անդրադարձ կատարեց նաև դատական համակարգին՝ շեշտելով, որ դատական համակարգում խորը ճգնաժամ չկա. «Ո՛չ ես, ո՛չ լրագրողները, ո՛չ ԱԺ-ի պատգամավորները, ո՛չ քաղաքական գործիչները իրավասու չեն դատարանի կողմից կայացրած որոշմանը տալ գնահատական»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:
ԲԴԽ նախագահը ասաց, որ Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամ դառնալը համարել և համարում է ապօրինի. «Ես կարծել եմ և շարունակում եմ կարծել, որ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո ԱԺ-ն իրավասու չէր ընտրել պարոն Գագիկ Ջհանգիրյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ, երբ ես այդ հայտարարւթյունը արել էի, նա դեռ պաշտոնապես թեկնածու չէր, այն պահից, երբ պաշտոնապես դարձավ ԲԴԽ անդամ, ես այլևս որևէ արտահայտություն չեմ արել նրա հասցեին, դրսևորել եմ զսպվածություն»,- ընդգծեց Ռուբեն Վարդազարյանը: