Տիրան Խաչատրյանն Արմեն Սարգսյանի դեմ դատական հայց է ներկայացրել
ԻրավունքՏիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ՝ Տիրան Խաչատրյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի 24.02.2021թ թիվ ՆՀ 25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայցը մուտքագրվել է դատարան մարտի 3-ին։
Այն դատավոր Մերի Համբարձումյանի վարույթում է։