Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման. Սուրենյանց Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ Սեյրան Օհանյանը երիտասարդներին ներկայացրել է բանակաշինության անցած ուղին ու առկա մարտահրավերները 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ Հատուկ ծառայությունների պաշտոնաթող գեներալն ինքնասպան է եղել Մոսկվայում այլանդակներ են անվանել Ուկրաինայի ղեկավարությանը Սա ընտանեկան բռնության տեսակ է․ հորդորում եմ Աննա Հակոբյանին հետևողական լինել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ձերբակալվել է 7 անձ Ֆինանսական հաջողությունը շատ մոտ է. օգոստոսի վերջին կենդանակերպի որոշ նշաններ փող կունենան Բրազիլիայի նախագահը Թրամփին ասել է, որ նոր մաքսատուրքերը անհիմն են Ուկրաինան հայտնել է, որ ՌԴ-ի՝ առևտրի կենտրոնին հասցրած երկու հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ 

Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը, 2011թ. նոյեմբերի 28-ին նշանակվելով նշված պաշտոնին, օժտված լինելով կազմակերպատնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, նույն կազմակերպության համապատասխան աշխատակիցների օժանդակությամբ 2012-2019թթ. ընթացքում, շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներով, կազմել է կեղծ փաստաթղթեր և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, դիտավորությամբ վատնման և յուրացման եղանակով հափշտակել դպրոցին հատկացված խոշոր և զգալի չափերով գումարները՝ ընդհանուր՝ 6.170.221 ՀՀ դրամ, որից 1.528.055 ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակել է նույն կազմակերպության հաշվետարը:

Բացի այդ, Գյումրի քաղաքի բնակչուհուն դպրոցում աշխատանքի ընդունելու և  նշված դպրոցի աշխատակիցների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, ինչպես նաև չկատարելու համար տնօրենը նրանցից պահանջել ու միջնորդավորված և անձամբ որպես կաշառք ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի գումարներ: Համապատասխան աշխատակիցների դասաժամերը չկրճատելու պատրվակով, տնօրենը նաև դրդել է նրանց կաշառք տալու փորձ կատարելուն:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործավարը, նույն ՊՈԱԿ-ում աշխատելով նաև որպես ուսուցիչ, նպաստել է կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ արդեն կայացած համաձայնության իրականացմանը: Վերջինս փորձել է նաև այլ պաշտոնատար անձի կաշառք տալ՝ կազմակերպությունում դասաժամերի քանակը չնվազեցնելու, այդ պատճառով տարբեր ուսումնական տարիների ընթացքում դասարաններ չմիացնելու և իր դասաժամերը չկրճատելու նպատակով ու այդ պատրվակով կազմակերպության տնօրենին փոխանցել է 10.000-ական ՀՀ դրամ:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017թ. հուլիսին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պահանջով, Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհին, դստեր օգտին գործողություններ կատարելու՝ նշված կազմակերպությունում որպես երաժշտության ուսուցչուհի հրամանագրելու և աշխատանքի ընդունելու համար, անձամբ նրան որպես  կաշառք տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.099.400 ՀՀ դրամին համարժեք 2.300 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ), 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (6 դրվագ), 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ):

Դպրոցի գործավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ), հաշվետարին ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով, իսկ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման. Սուրենյանց Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ Սեյրան Օհանյանը երիտասարդներին ներկայացրել է բանակաշինության անցած ուղին ու առկա մարտահրավերները 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտՀատուկ ծառայությունների պաշտոնաթող գեներալն ինքնասպան է եղել Մոսկվայում այլանդակներ են անվանել Ուկրաինայի ղեկավարությանը Եփել, տապակե՞լ, թե՞ խորովել․ մասնագետը բացատրել է՝ ինչպես է պատրաստման եղանակը փոխում սննդի կալորիականությունըՍա ընտանեկան բռնության տեսակ է․ հորդորում եմ Աննա Հակոբյանին հետևողական լինել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ձերբակալվել է 7 անձ Ֆինանսական հաջողությունը շատ մոտ է. օգոստոսի վերջին կենդանակերպի որոշ նշաններ փող կունենան Բրազիլիայի նախագահը Թրամփին ասել է, որ նոր մաքսատուրքերը անհիմն են Ուկրաինան հայտնել է, որ ՌԴ-ի՝ առևտրի կենտրոնին հասցրած երկու հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներՍթիվ Ջոբսի՝ Apple վերադառնալու ճանապարհին կարող էր առանցքային դեր ունենալ ԱՄՆ հետախուզության գաղտնի պայմանագիրըՀայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Ռուսական հարվածը Կրիվոյ Ռոգում․ 6 զոհ, 103 վիրավոր, այդ թվում՝ 11 երեխա Գիտնականները պարզել են՝ բրազիլական այս միրգը կարող է օգտակար լինել սրտի և աղիների համարԱՄՆ տնտեսության համար ավելի լավ ցուցանիշներ են սպասվում․ պատճառներից մեկը արհեստական բանականության զարգացումն էԲժիշկը զգուշացրել է գլխացավի անսպասելի պատճառի մասին Հարձակվել են դպրոցներից մեկի վրա Շվեդիայում. Կան վիրավորներԱղտոտված օդը կարող է մեծացնել ատամների կորստի վտանգը․ գիտնականներՄեր աչքի առջև տեղի է ունենում դարի ողբերգությունը. Սաակաշվիլին` Վերին Լարսի մասին Գիտնականները պարզել են՝ օրվա որ ժամերին սնվելը կարող է կապված լինել երկարակեցության հետՄահացել է ԱՄՆ-ի ամենատարեց կալանավորը․ նա ավելի քան 70 տարի անցկացրել է բանտումՍպասե՛ք, Փաշինյանը գա ԱԺ՝ բարեվարքությունից բան չի մնա․ է՛լ հայհոյանք, է՛լ անկարգություն. ՀակոբյանԷբոլան կարո՞ղ է հասնել Հայաստան․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկերըՈւկրաինական հետախուզությունը պնդում է՝ Ռուսաստանում տեղակայված հյուսիսկորեացի զինվորականների թվում հարյուրավոր ԱԹՍ օպերատորներ կան«Նորատուսցի Ալիկը» դատի է տվել ՀՀ ներքին գործերի նախարարությանը. Shamshyan.comԱտամները կարող են դեղնել ոչ միայն սուրճից․ ատամնաբույժը նշել է «մեղավոր» մթերքներըԱվետիք Չալաբյանը դատարանից ազատ է արձակվել.Մոսկվան զգուշացրել է Թուրքիային (տեսանյութ) 6421 արտակարգ դեպք՝ առաջին կիսամյակում․ Փրկարար ծառայությունը ներկայացրել է արդյունքներըՀնդկաստանը Google-ից պահանջել է հեռացնել հարյուրավոր հաշիվներ՝ բանկային խարդախությունների պատճառովԿոնգոյում Էբոլան արագ տարածվում է․ 2,5 հազար մահվան դեպքերի կեսը գրանցվել է ընդամենը 20 օրումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարը Արարատ քաղաքի մոտ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենանԴատախազությունը կբողոքարկի Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու որոշումը «Մաշան և Արջը» գրավել է ամբողջ աշխարհը․ Պեսկովը պատասխանել է Ուկրաինայի պատժամիջոցներինՌուսաստանը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանին գտնվող անցակետին Երևանն ու Թբիլիսին ամրապնդում են համագործակցությունը անվտանգության և հետախուզության ոլորտում«Ձեր ծառայությունն առանձնահատուկ դեր ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում»․ Սերժ Սարգսյանը՝ Գարեգին Բ-ինԻ՞նչ խնդիրներ կստեղծվեն ՀՀ-ում՝ Տիգրանաշենի հանձնման դեպքում․ Նահապետյանի մեկնաբանությունը (տեսանյութ) Սմարթֆոնի էկրանի կապույտ լույսն իսկապե՞ս խանգարում է քնել․ գիտնականները կասկածի տակ են դրել տարածված կարծիքըՏեսչական մարմինը հորդորում է խուսափել «Մաբթերա» N1130B24 սերիայով դեղի օգտագործումիցԺենշենը կարող է պաշտպանել ուղեղը Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների հետ կապված վնասներից․ գիտնականներՓեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է Լիանա Մանուկյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԵվրոպայում գազի գինը կրկին կտրուկ բարձրացել է՝ գերազանցելով 800 դոլարըՊառավաքար գյուղի բնակիչների տանը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվելԱշխարհում արտահանվող յուրաքանչյուր երրորդ տոննա ոլոռը Ռուսաստանից էԳագարինի վայրէջքի վայրում 100-մետրանոց Ռուսաստանի դրոշ են պարզել
Ամենադիտված