Ամրամ Մակինյանը Փաշինյանի օգնականի և ՀԿԳ քննիչի հարցով հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն
ԻրավունքՆիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերևույթ հանցագործությունների կատարման մասին՝ կից ապացույցները ներկայացնելով, հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
Հիշեցնենք, որ երեկ Մակինյանը գրառում էր կատարել՝ անդրադառնալով 168.am-ի հրապարակած տեսանյութերին և գրել՝ տեսանյութերում երևում է՝ Փաշինյանի օգնականը ՀԿԳ քննիչին է ուղարկում Ռ. Հայրապետյանի որդուն որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը:
Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդպետյանի և ՀՀ քննչակն կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր...
Posted by Amram Makinyan on 2021 թ. մարտի 11, հինգշաբթի