ԱՄՆ պետքարտուղարը դժգոհություն է հայտնել Համբիկ Սասունյանին ազատ արձակելու որոշման վերաբերյալ
ԻրավունքԱռաջիկա օրերին Կալիֆորնիայի բանտից պետք է ազատ արձակվի Համբիկ «Հարրի» Սասունյանն, ով 1984 թվականին ցմահ ազատազրկման է դատապարտվել Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանի սպանության համար:
Այս առիթով Twitter-ի իր էջում դժգոհություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Մենք հիասթափված ենք Կալիֆորնիա նահանգում դատապարտված մարդասպան Հարի Սասունյանի սպասվելիք պայմանական վաղաժամկետ ազատումից: Դիվանագետի վրա հարձակվելը ոչ միայն ծանր հանցագործություն է անհատի նկատմամբ, այլ նաև հարձակում է հենց դիվանագիտության վրա»,- գրել է նա: