Գողություն` Լոռու մարզի Սարչապետ գյուղի համայնքապետարանից
ԻրավունքՄարտի 12-ին Տաշիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղի համայնքապետարանի շենքից գողություն են արել։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Պարզվել էր՝ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր շենքի հետնամասի պատուհանը, կոտրել երկրորդ հարկում տեղադրված վճարային տերմինալը և գողացել թղթադրամի պահման արկղը՝ փողերով հանդերձ։
Բաժնի քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 26-ամյա մի բնակիչ։ Մարտի 13-ին նա հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Տաշիրի բաժին։
Դրամընդունիչը և թղթադրամի պահման արկղը հայտնաբերվել են։
Գողության փաստով հարուցվել է քրեական գործ։
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: