ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում Գազի գինը բարձրանա՝ ռուսական ռազմաբազայի վարձն էլ կթանկանա՞ Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Շոգ օր է Հայաստանում․ ջերմաստիճանը կհասնի +27°C-ի ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը «Tour of Armenia»-ի ընդհանուր դասակարգումը գլխավորում է շվեյցարացի հեծանվորդը «Ալիևը բացահայտեց Սերժ Սարգսյանի դիվանագիտական ժառանգությունը». Շարմազանով Գագիկ Ծառուկյանը Կենտրոն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վրաստանի հերթական ապտակը՝ Եվրամիությանը Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Գյումրի քաղաքի ավտոկայանատեղիներում որոշ անձինք անհիմն գումար են գանձում

Հասարակություն

Քրեադատավարական կարգով նախապատրաստված նյութերի ուսումնասիրության, կայացված դատավարական որոշումների օրինականության ստուգման արդյուքնում Շիրակի մարզի դատախազությունում պարզվել է, որ Գյումրի քաղաքում շարունակվում են տեղ գտնել նախկինից մնացած առանձին անօրինական գործունեության տեսակներ, որոնք կատարվելով հանդերձ հանրության աչքի առաջ, չեն վերացվում: Խոսքը վերաբերում է ապօրինի կերպով ավտոմեքենաների կայանման համար որոշակի անձանց կողմից գումարների գանձման, տարադրամի ապօրինի փոխանակմամբ զբաղվելու շարունակվող դեպքերին: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Մասնավորապես, թեև Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի որոշման համաձայն համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղիներում ավտոտրանսպորտային միջոցները կայանելու համար սահմանված տեղական տուրքը վերացվել է, սակայն հատկապես Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում և կենտրոնական հրապարակում գտնվող ավտոկայանատեղիներում տրանսպորտային միջոցները կայանելու համար նախկինում նույն կայանատեղիներում որպես հսկիչներ աշխատած անձինք, առանց օրինական հիմքերի, ակներևության պայմաններում, շարունակում են վարորդներից գումարներ գանձել: Արդյունքում վերջիններս անտեղի կատարում են վճարումներ, ինչն առաջացնում է նրանց վրդովմունքը՝ մեծացնելով վարորդների ու գումարներ հավաքագրող անձանց միջև անցանկալի միջադեպերի հավանականությունը:

Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակին կից գտնվող և բանուկ տարածքում որոշ անձինք էլ առանց լիցենզիայի ակներևության պայմաններում զբաղվում են արտարժույթի առուվաճառքի իրականացմամբ: Մինչդեռ առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքը տնտեսական գործնեության դեմ ուղղված հանցանք է և ոտնահարում է ինչպես սահմանված կարգով նույն գործնեությունը իրականացնող անձանց և կազմակերպությունների, այնպես էլ պետության օրինական շահերը:

Ինչպես կայանման համար ապօրինի կերպով գանձումներ կատարելու, այնպես էլ արտարժույթի առուվաճառքի առանձին դեպքերի արձանագրման դեպքում նախապատրաստված նյութերով որոշումներ են կայացվում քրեական գործ հարուցելը մերժելու, առանձին դեպքերում՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ համապատասխան անձանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Խնդիրն այն է, որ վերջիններս բացատրություններ են տալիս ընդամենը մեկ անգամ նման գործունեությամբ զբաղվելու մասին, իսկ ձեռնարկված միջոցառումներով չեն պարզվում նրանց հետ գործարքների մեջ մտած անձանց ինքնությունները, արտարժույթի ապօրինի փոխանակման դեպքում՝ նաև գնված արտարժույթի չափը:

Սակայն ուսումնասիրությամբ պարզվում է, որ նախկինում ևս այդ անձանց նկատմամբ նյութեր նախապատրաստվել են, սակայն նույն հիմքով քրեական գործեր չեն հարուցվել և անձինք քրեական հետապնդման չեն ենթարկվել: Այսինքն նրանք անարգել, փաստացի Գյումրի քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ հատվածներում, որտեղ նաև պարեկային ծառայություն են իրականացնում ոստիկանության ծառայողները, շարունակում են իրենց ապօրինի գործողությունները:

Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի կողմից  Ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը հասցեագրված գրություններով հանձնարարվել է գործադրել ոստիկանությանը վերապահված գործիքակազմը՝ ավտոկայանատեղիներում որոշակի անձանց կողմից գումարների անհիմն գանձման դեպքերը բացառելու ուղությամբ՝ նշված միջոցառումների սոցիալական հետևանքների հաշվառմամբ: Միաժամանակ կարևոր է համարվել քաղաքացիներին ավտոկայանատեղիներում ավտոմեքենաների կայանման համար նախկինում սահմանված տեղական տուրքերի վերացման մասին իրազեկելը:

Հանձնարարվել է նաև ուժեղացնել հսկողությունը տարադրամի ապօրինի փոխանակողներին, նրանց հետ գործարքներ կատարող և ականատես անձանց պարզելու, նման դրսևորումները կանխելու, արմատախիլ անելու համար՝ հնարավորություն տալով այդ անձանց տեղափոխվելու օրինական, լիցենզավորված գործոնեության դաշտ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումներըՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՓրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերումԳազի գինը բարձրանա՝ ռուսական ռազմաբազայի վարձն էլ կթանկանա՞Սիրիան պահանջել է Լիբանանից արտահանձնել Ասադի ձերբակալված ազգականինՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի ԳևորգյանըՇոգ օր է Հայաստանում․ ջերմաստիճանը կհասնի +27°C-իՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը«Tour of Armenia»-ի ընդհանուր դասակարգումը գլխավորում է շվեյցարացի հեծանվորդը«Ալիևը բացահայտեց Սերժ Սարգսյանի դիվանագիտական ժառանգությունը». ՇարմազանովԳագիկ Ծառուկյանը Կենտրոն ՔԿՀ-ից ուղերձ է հղելՎրաստանի հերթական ապտակը՝ ԵվրամիությանըԵրևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՍի Ծինփինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու BRICS գագաթնաժողովինՀաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նԱրմեն Գրիգորյանն ու իր հրահանգողները Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Տիգրան ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՈւկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանի շրջաններում կա զոհ և վիրավորներ80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԿանադան պետք է դառնա ԱՄՆ-ի նահանգ. ԹրամփՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Փաշինյանը կարող է միքանիօրյա էսկալացիա բեմադրել․ «Հրապարակ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվումԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» «Հրապարակ»․ ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին» Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Պապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Կենդանակերպի այս նշաններին հաջող հանգստյան օրեր են սպասվում. ո՞վ կունենա ֆինանսական առաջընթաց Սեպտեմբերի երկրորդ կեսը փոփոխություններ կբերի այս կենդանակերպի նշանների համար Հայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. Բադալյան 22-ամյա կինը դարձել է ֆուտբոլային ակումբի ղեկավար Պարոն Կարապետյան, «ՔՊ-ն հեռանալու է»-ն մի բան է, ՔՊ-ին հեռացնելը` լրիվ այլ բան. Վահե Մակարյանը՝ Նարեկ ԿարապետյանինԱրտակարգ իրավիճակ՝ Վանաձոր քաղաքում. ՄանրամասներՊատանդառվածների, գերիների ազատության հարցը պետք է լինի ՀՀ պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը․ Դանիելյան Նոր կենսաչափական անձնագիրը ԵՄ-ում կստուգվի վայրկյանների ընթացքում․ նախարար Լայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ էկոպարեկները հետքի վրա են դուրս եկել Իսրայելական զորքերը արկերով գնդակոծել են Դամասկոսից արևմուտք գտնվող բնակավայրը. Syria TV Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը շարունակում է նվազել Փողը բառացիորեն կթափվի երկնքից. կենդանակերպի ո՞ր նշանների համար այս աշունը հաջողակ կլինի Միգրանտների նկատմամբ կենսաչափական վերահսկողություն կսահմանեն Բժիշկը կանանց մոտ ատամի ցավի ոչ ակնհայտ պատճառ է նշել
Ամենադիտված