Դիմելու եմ ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան
ԻրավունքԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցավում եմ, որ մեր երկրի խայտառակությունը՝ Փաշինյան-Վարդապետյան հանցավոր խմբակի գործունեությունը, ստիպված եմ լինելու քննության առարկա դարձնել այլ երկրի իրավապահ մարմիններում. սպասելու եմ մինչև Ռուբեն Հայրապետյանի նախանշած ժամկետներն անցնելը, որից հետո այս գործի կոծկման փորձի դեպքում՝ որպես նաև ՌԴ քաղաքացու շահերի դեմ ուղղված հանցագործություն, այդ մասին համապատասխան ապացույցները ներկայացնելով՝ դիմելու եմ ՌԴ անվտանգության դաշնային ծառայություն:
…որպես հետգրություն առաջարկում եմ ևս մեկ անգամ մտածել այս խայտառակությունը կոծկելուց առաջ…»: