Մասիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
ԻրավունքՈստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Մարտի 18-ին հերթական դեպքը բացահայտել են ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզի Ազատաշեն գյուղից, «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենայով հանդերձ, ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկել Սարդարապատ գյուղի 54-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յուրհատուկ հոտով, չորացված, մանրացված կանեփանման զանգված։
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է: