Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Շոգ օր է Հայաստանում․ ջերմաստիճանը կհասնի +27°C-ի ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը «Tour of Armenia»-ի ընդհանուր դասակարգումը գլխավորում է շվեյցարացի հեծանվորդը «Ալիևը բացահայտեց Սերժ Սարգսյանի դիվանագիտական ժառանգությունը». Շարմազանով Գագիկ Ծառուկյանը Կենտրոն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վրաստանի հերթական ապտակը՝ Եվրամիությանը Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-ն Արմեն Գրիգորյանն ու իր հրահանգողները Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Տիգրան Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Ուկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանի շրջաններում կա զոհ և վիրավորներ 

Բացահայտվել է «Տելեգրամով» թմրանյութեր վաճառող խումբ․ մի խումբ անձինք կալանավորվել են (տեսանյութ)

Հասարակություն

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել համացանցի միջոցով կատարվող ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ։

Ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները ամենօրյա միջոցառումների արդյունքում  պարզեցին, որ «Տելեգրամում» գրանցված «Նարկո սմայլ»  էջը պատկանում է մայրաքաղաքի Շենգավիթ թաղամասում բնակվող 33-ամյա մի տղամարդու։ Հետագայում պարզվեց նաև հանցավոր մեխանիզմը։ Շենգավիթում բնակվող 33-ամյա տղամարդն ու եղբայրը մայրաքաղաքի և մարզերի տարբեր վայրերում մարիխուանա և սփայս են թաքցնում։ Հետագայում լուսանկարում են այդ վայրերը և լուսանկարներն ուղարկում 33-ամյա տղամարդու կնոջը։

Նա էլ, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, համակարգչով հետևում է «Տելեգրամ» հավելվածում բացված «Նարկո սմայլ» անվամբ էջի նամակագրությանը և թմրանյութ ձեռք բերել ցանկացողներից պահանջում տերմինալի միջոցով վճարել անհրաժեշտ գումարը, լուսանկարել կտրոնները, ապա նրանց է ուղարկում այն վայրերի լուսանկարները, որտեղ ամուսինն ու տեգրը թաքցրել են թմրամիջոցները։ 33-ամյա տղամարդն ու նրա 30-ամյա եղբայրը  հայտնաբերվեցին ու, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։

33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց 42 գրամից ավելի սփայս։ Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև նրա բնակարանը։ Հայտնաբերվեց 37 գրամ մարիխուանա։ Բացահայտման միջոցառումները շարունակվեցին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 33-ամյա տղամարդը հանցավոր կապի մեջ է Շենգավիթում բնակվող 34-ամյա մի տղամարդու հետ, որը նույնպես թմրամիջոցներ է իրացնում՝ «Տելեգրամում» բացված «Խոտաբիչ» էջի միջոցով։ Նրանց հաջողվեց պարզել նաև, որ այդ էջի նամակագրությանը ևս հետևում է 33-ամյա տղամարդու կինը։ 34-ամյա տղամարդը ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանություն։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 11 գրամից ավելի մարիխուանա։ Շարունակված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ իրավապահներին հայտնի դարձավ նաև, թե նրանք ումից են թմրամիջոցները ձեռք բերել։ Խոսքը մայրաքաղաքում բնակվող՝ 30, և Արմավիրի մարզի Թաիրով գյուղի բնակիչ, 47-ամյա տղամարդկանց մասին է։ Նրանք ևս հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանություն։ Երևանցու խուզարկությամբ  մի քանի տասնյակ տարբեր տեսակի հոգեմետ հաբեր ու 14 գրամից ավելի մարիխուանա հայտնաբերվեց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նաև թաիրովցու բնակարանը։ Ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին առանձնապես խոշոր չափերի՝ 350 գրամից ավելի մարիխուանա։

Մի խումբ անձանց մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։

Հայտնաբերվել, բերման է ենթարկվել նաև վերը նշված կազմակերպված խմբի, այսպես ասած՝ պարագլուխը, որը նույնպես կալանավորվել է։ Կարող ենք արձանագրել, որ իրավապահների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ տելեգրամյան հիշյալ էջերի գործունեությունը դադարեցվել է։ Միջոցառումները շարունակվում են՝ նմանատիպ այլ էջերի հետևում կանգնած անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության դաշտ բերելու ուղղությամբ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի ԳևորգյանըՇոգ օր է Հայաստանում․ ջերմաստիճանը կհասնի +27°C-իՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը«Tour of Armenia»-ի ընդհանուր դասակարգումը գլխավորում է շվեյցարացի հեծանվորդը«Ալիևը բացահայտեց Սերժ Սարգսյանի դիվանագիտական ժառանգությունը». ՇարմազանովԳագիկ Ծառուկյանը Կենտրոն ՔԿՀ-ից ուղերձ է հղելՎրաստանի հերթական ապտակը՝ ԵվրամիությանըԵրևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՍի Ծինփինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու BRICS գագաթնաժողովինՀաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նԱրմեն Գրիգորյանն ու իր հրահանգողները Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Տիգրան ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՈւկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանի շրջաններում կա զոհ և վիրավորներ80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԿանադան պետք է դառնա ԱՄՆ-ի նահանգ. ԹրամփՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Փաշինյանը կարող է միքանիօրյա էսկալացիա բեմադրել․ «Հրապարակ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվումԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» «Հրապարակ»․ ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին» Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Պապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Կենդանակերպի այս նշաններին հաջող հանգստյան օրեր են սպասվում. ո՞վ կունենա ֆինանսական առաջընթաց Սեպտեմբերի երկրորդ կեսը փոփոխություններ կբերի այս կենդանակերպի նշանների համար Հայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. Բադալյան 22-ամյա կինը դարձել է ֆուտբոլային ակումբի ղեկավար Պարոն Կարապետյան, «ՔՊ-ն հեռանալու է»-ն մի բան է, ՔՊ-ին հեռացնելը` լրիվ այլ բան. Վահե Մակարյանը՝ Նարեկ ԿարապետյանինԱրտակարգ իրավիճակ՝ Վանաձոր քաղաքում. ՄանրամասներՊատանդառվածների, գերիների ազատության հարցը պետք է լինի ՀՀ պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը․ Դանիելյան Նոր կենսաչափական անձնագիրը ԵՄ-ում կստուգվի վայրկյանների ընթացքում․ նախարար Լայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ էկոպարեկները հետքի վրա են դուրս եկել Իսրայելական զորքերը արկերով գնդակոծել են Դամասկոսից արևմուտք գտնվող բնակավայրը. Syria TV Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը շարունակում է նվազել Փողը բառացիորեն կթափվի երկնքից. կենդանակերպի ո՞ր նշանների համար այս աշունը հաջողակ կլինի Միգրանտների նկատմամբ կենսաչափական վերահսկողություն կսահմանեն Բժիշկը կանանց մոտ ատամի ցավի ոչ ակնհայտ պատճառ է նշելՉինաստանը խոստացել է վճռական պատասխան՝ ԿՀՎ լրտեսության փորձերինՍարատովի Ozon-ի պահեստը անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել Պուտինը նշել է, որ աշխարհը խորը փոփոխությունների ժամանակաշրջան է ապրումԾաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներ Ծնվել է DJ Vakcina-ի 4-րդ բալիկը
Ամենադիտված