ՍԴ-ն պետք է մնա իր բարձր դիրքում. Հրայր Թովմասյանը միջնորդեց Քոչարյանի դիմումը բանավոր քննել
ԻրավունքՍահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը մարտի 23-ին միջնորդեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածի սահմանադրականության հարցը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները քննել բանավոր ընթացակարգով: Միջնորդությանը միացավ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը նշեց, որ բանավոր ընթացակարգով գործը քննելու դեպքում կբարձրանա հանրային վստահությունը, բացի դա՝ գործը զգայուն է։
Հրայր Թովմասյանն իր հերթին ասաց, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակն ունի բացառապես քաղաքական բնույթ և ունեցել է միայն մեկ նպատակ՝ կապված սույն գործի հետ, իսկ ՍԴ-ն պարտավոր է ապացուցել հակառակը և գործը քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի հանրությունը ծանոթ լինի կողմերի դիրքորոշմանը:
Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցողներ են նշանակվել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը: