ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ դատարանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու
ԻրավունքՀՀ սահմանադրական դատարանն այսօր՝ մարտի 23-ին, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու:
Դիմումների վերաբերյալ որոշման հրապարակման ժամկետի մասին Արման Դիլանյանը ոչինչ չհայտնեց։
Նշենք, որ սույն դիմումը բանավոր ընթացակարգով քննության առնելու վերաբերյալ ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոսյանը և Հրայր Թովմասյանը միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվեց։
Միջնորդության քննարկումն անցավ բավականին լարված մթնոլորտում։
Որոշվեց միջնորդության վերաբերյալ դիրքորոշումը հայտնել քվեարկությամբ. ՍԴ դատավորները 4 դեմ, 4 կողմ ձայների քվեարկությամբ մերժեցին ներկայացրած միջնորդությունը: