Ստեփանակերտում կառուցվող շենքում բնակարան կստանան նաև Շուշիից և Հադրութից տեղահանված ընտանիքները
Հասարակություն
Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող 108 բնակարանից բաղկացած շենքը նախատեսվում է շահագործման հանձնել ամենաուշն այս տարվա սեպտեմբերին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի քաղաքաշինության նախարարությունից։
Ներկայումս իրականացվում են ներքին և արտաքին հարդարման, զուգահեռ՝ նաև ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամոնտաժման շինաշխատանքները:
Պատերազմի հետևանքով Շուշի, Հադրութ քաղաքներից տեղահանվածների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարան շենքի բնակարաններից 90-ը ՝ երկսենյականոց է, իսկ 18-ը՝ երեք սենյականոց:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)