Արման Առաքելյանի գործով այս 10 օրերի ընթացքում դեռևս տեղաշարժ չունենք. փաստաբան
ԻրավունքՓաստաբան Գարիկ Գալիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արդեն 10 օր է ինչ մեր հայրենակից Արման Առաքելյանը տեղափոխվել է ՀՀ և գտնվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Ըստ օրենքի Արման Առաքելյանի դատավճիռը պետք է համապատասխանեցվի ՀՀ օրենսդրությանը, մինչ գործը դատարան հանձնելը` համապատասխանեցման համար պետք է թարգմանվի դատավճիռը սակայն այս 10 օրերի ընթացքում դեռևս տեղաշարժ չունենք։ Մի քանի տարբեր հարցումներ և գրություններ եմ ուղղարկել համապատասխան կառույցների։
Արման Առաքելյանի գործի հետ կապված մինչև շաբաթվա վերջ հանդես կգամ հայտարարությամբ, որում մանրամասն կտեղեկացնեմ մեր անելիքների և փոքր ինչ նաև սպասելիքների մասին։
Շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց ովքեր աջակցում են Արմանին»։