Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ) ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը 2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնագաղթած 6336 ընտանիք, որից իրացվել է 2896-ը Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներում Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Միքայել սրբազանն ազատ արձակվեց Փաստացի նախօրեին սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը երեկ վերածեց հաղթանակի․ Զաքարյան App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարի արդյունքը․ կան ձերբակալվածներ 

Հայաստանի ժուռնալիստների միության կոչը` ՀՀ նախագահին և ՄԻՊ-ին

Հասարակություն

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը. վիրավորանքի համար՝ գործող 1 միլիոնի փոխարեն մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոն դրամի փոխարեն մինչև 6 միլիոն դրամ։

Այս փոփոխություններն ուղղակիորեն ուղղված են խոսքի ազատության և մամուլի դեմ ու տեղավորվում են զանգվածային լրատվության միջոցների, խոսքի ազատության հանդեպ գործող իշխանությունների քաղաքականության տրամաբանության շրջանակներում։ Վիրավորանքի ու զրպարտության համար նման՝ հայկական իրականության չափանիշերով աստղաբաշխական ծավալի տուգանքների սահմանմամբ ուղիղ հարված է հասցվելու առանց այդ էլ մեծ դժվարությամբ գոյատևող լրատվամիջոցներին՝ շատերին ընդհուպ կանգնեցնելով փակման սպառնալիքի առաջ։ 

Ընդ որում, մամուլին ուղղակիորեն առնչվող այս փոփոխություններն ընդունվել են դատական համակարգը վերահսկելի դարձնելու՝ իշխանությունների անթաքույց ցանկության ու նախաձեռնությունների պայմաններում, ինչը նշանակում է, որ տեսանելի ապագայում՝ ունենալով կառավարելի դատարաններ, իշխանությունները կարող են օգտագործել այդ օրենքը՝ իրենց ոչ հաճո լրատվամիջոցներին դատարանների միջոցով լռեցնելու նպատակով։  Բացի այն, որ ընդունված փոփոխություններն ունեն ակնհայտ քաղաքական նպատակներ, դրանք հակասում են նաև ՀՀ Սահմանադրությանն ու եվրոպական մի շարք կոնվենցիաներին։ 

Ընդունված օրենքին ընդդիմախոսությունն ամենևին չի նշանակում զրպարտության կամ վիրավորանքի խրախուսում, ինչի դեմ պայքարելու համար կարելի է և պետք է ընդունել այլ՝ մամուլի ազատությանը չվնասող իրավակարգավորումներ ու գործիքներ։ Մամուլի դեմ հերթական այս օրենքն ընդունվել է՝ առանց ոլորտի ներկայացուցիչների ու փորձագիտական հանրության տեսակետը հաշվի առնելու, ավելին՝ լրագրողական գրեթե բոլոր կազմակերպությունների  շրջանում կա կոնսենսուս՝ օրենքի անընդունելիության ու վտանգավորության հարցի վերաբերյալ, ինչը, սակայն, չխանգարեց իշխող մեծամասնությանը վավերացնել խոսքի ազատության դեմ ուղղված հերթական նախաձեռնությունը։ 

Խստագույնս դատապարտելով իշխանության կողմից խոսքի ազատության դեմ ուղղված խայտառակ այս օրենքը, Հայաստանի ժուռնալիստների միությունն արձանագրում է, որ տեսականորեն օրենքը կարող է ուժի մեջ չմտնել, եթե Հանրապետության նախագահը չստորագրի այն և ուղարկի Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Հաշվի առնելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ վերջին շրջանի գործունեությունը և իշխանության ներկայացրած ցանկացած նախագիծ ստորագրելու պատրաստակամությունը, այդ հնարավորությունը թվում է չափազանց անիրատեսական։ 

Այդուհանդերձ, Հայաստանի ժուռնալիստների միությունը ՀՀ նախագահին կոչ է անում՝ օգտվել օրենքը չստորագրելու իր սահմանադրական իրավունքից և կանխել ժողովրդավարության հիմնասյուներից մեկը համարվող խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված սույն նախաձեռնությունը։ 

Միևնույն ժամանակ Հայաստանի ժուռնալիստների միությունն արդեն իսկ ընդունված օրենքի առնչությամբ դիմում է Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանին՝ քննարկելու համար առկա իրավական գործիքակազմով ու ընթացակարգերով օրենքի սահմանադրականության վիճարկման հնարավորությունները»։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասինԱլիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Սրբուհի Գալյանը միջազգային համաժողովում ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումներըԻրանը ՆԱՏՕ-ն և դրա անդամ երկրներն անվանել է Իրանի ժողովրդի դեմ հանցագործությունների մեղսակիցներՍարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ) NYT. Վենեսուելայի երկրաշարժը վերջին 126 տարվա ընթացքում երկրի ամենաուժեղն էԱմիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ երևանցիների կարծիքը (տեսանյութ)ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին ՍԱՏՄ-ում քննարկվել է Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունըՌուբիոն հայտնել է, թե իրանական որ քայլերը չի հանդուրժի ԱՄՆ-ըՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (տեսանյութ)ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետներըՓորձագետը ենթադրել է, թե որտեղից են արձակվել Վոլգոգրադի ուղղությամբ թռչած անօդաչուներըԶախարովան ԵՄ-ին կոչ է արել «անհարմար հարց» տալ ԶելենսկիինԳագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀHonor-ը պատրաստում է սմարթֆոն՝ աշխարհի ամենամեծ մարտկոցովԷրդողանը կկարողանա երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականինՌուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսարանը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնինՕմանը հայտարարել է, որ Հորմուզի համաձայնագիրը չի ներառում տարանցիկ տուրքեր«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը Լեհաստանի Գդանսկ քաղաքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին Սենթ Ջեյմսի պալատումԻՀՊԿ-ն դեմ է արտահայտվել Հորմուզում չհամաձայնեցված երթուղիներով նավերի անցմանըԱրթուր Ավանեսյանի (Կանդազ) կալանքը փոխարինվեց տնային կալանքովՌոդրիգեսը խոսել է Վենեսուելայի վերականգնման մասին երկրաշարժից հետո2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել Արցախից բռնագաղթած 6336 ընտանիք, որից իրացվել է 2896-ը Ազատ խոսելուց վախենում ենք, ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը. հարցախույզ` Երևանի փողոցներումՆորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցՎենեսուելայի բոլոր պետական ​​հիվանդանոցները օգնություն են ցուցաբերում երկրաշարժից տուժածներինՄիքայել սրբազանն ազատ արձակվեց Փաստացի նախօրեին սենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը երեկ վերածեց հաղթանակի․ Զաքարյան App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ Պուտինը ցավակցություն է հայտնել Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբԹմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարի արդյունքը․ կան ձերբակալվածներՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ֆուտբոլիստ է անհետ կորելՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինԳիվի Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցվեցին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-իԵվրամիությունը սկսում է Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին փոխանցումները«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են ԱԳ փոխնախարարը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են ՀՀ-ի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնման քայլերըԻրաքը կարող է դուրս գալ ՕՊԵԿ-ից, եթե նրա քվոտաները չբարձրացվենՊեսկովը մեկնաբանել է Թրամփի՝ Ուկրաինային Ռուսաստանի խորքում հարվածներ թույլատրելու մասին լուրերըՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըՀայաստանի կառավարությունը սկսում է Իջևանի նոր ֆուտբոլային մարզադաշտի նախագծման գործընթացը 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստան ապօրինի ներկրված բջջային հեռախոսները չեն աշխատի Այսքան ահաբեկչություն տեսե՞լ եք Հայաստանում.վիշապի պես կյանք են խմում. Բագրատ ՍրբազանԵվրոպան փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա՝ նրա հրթիռային ծրագրի վերաբերյալ հայտարարություններով
Ամենադիտված