Ամրամ Մակինյանը Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ
ԻրավունքՄիջնորդություն եմ ներկայացրել ԱԱԾ-ին՝ պարզել, թե ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը ինչ քրեական գործեր էր ուղղորդում Աննա Վարդապետյանի և քննիչների հետ հանդիպելիս: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Խոստացել էի անգործության դեպքում զբաղվել փաշինյան-վարդապետյան հանցավոր խմբակի բացահայտումով: Կամքը ձերն է, դե վայելեք…
Ներկայացնում եմ խմբակի հաջորդ անդամին՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյան՝ միջնորդությամբ ԱԱԾ-ին պարզել, թե ԲԴԽ անդամն ինչ քրեական գործեր էր ուղղորդում Աննա Վարդապետյանի և քննիչների հետ հանդիպելիս…