Դատարանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանի հայցադիմումներից մեկը
ԻրավունքՎարչական դատարանը վերադարձրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումներից մեկը՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Արմեն Սարգսյանի: Խոսքը գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրն առ ոչինչ ճանաչելու հայցադիմումի մասին է:
Դատարանը համարել է՝ քանի որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ազատելու մասին վարչապետի միջնորդությունը, հետեւաբար՝ նման ակտ չկա եւ այն չի կարող առ ոչինչ ճանաչվել:
Օնիկ Գասպարյանի փաստաբանը դատարանի այս որոշումը բողոքարկում է Վերաքննիչ վարչական դատարանում: