Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Կարեն Քեռյանին նշանակել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
2020 թվականի սեպտեմբերի 24-ին վարչապետի որոշմամբ Սմբատ Գոգյանն ազատվել էր Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է