ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը
ՀասարակությունՀՀ Սահմանադրական դատարանը՝ նախագահությամբ Արման Դիլանյանի, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցով որոշումը՝ արձանագրելով, որ հոդվածը հակասում է Սահմանադրությանը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռ․ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, եւ կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով։