Աննա Դանիբեկյանը քրեական հետապնդումը 300.1–րդ հոդվածով դադարեցնելու է. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
ԻրավունքՍահմանադրական դատարանը արձանագրեց և ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր չարաբաստիկ ՔՕ 300.1 հոդվածը: Սահմանադրական դատարանն ընդգծեց 78 և 79-րդ հոդվածները, դրանով իսկ որոշակիության և համաչափության վերաբերյալ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել այս իսկապես չարաբաստիկ հոդվածը: Ես ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի, ես ցավում եմ, որ այս ամեն ինչն այսքան իրավական պրոցեսների դաժան ճանապարհի արդյունք էր, բայց ի վերջո ճշմարտությունը հաղթեց: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա: 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է:
«Աննա Դանիբեկյանը քրեկան հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցնելու է: Սահմանադրական դատարանի որոշման ուժով՝ արդեն իսկ բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին ընդունման պահից ի վեր ուժ չունեն, ենթակա են վերանայման: Քրեական օրենսգրքում այլևս 300.1 հոդված չկա, եթե չկա հոդված, չկա հանցանք, սա Քրեական օրենսգրքի պարզ տրամաբանությունն է»,-ասաց փաստաբանը:
Վարդևանյանը նշեց, որ ապօրինությունը որևէ մեկի շահերից չի կարող բխել: Նաև հավելեց, որ դեռ 2018 թվականից հայտնել էին՝ այս հոդվածը առհասարակ որոշակիություն չունի:
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը