Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը Աշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ Շահնազարյան Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Մասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը 

Մարզպետարանի աշխատակցին հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար սպառնացել են ոստիկանությամբ. Hraparak.am

Հասարակություն

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետ Արշակ Բաղդասարյանին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար սպառնացել են ոստիկանությամբ և ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել։ Hraparak.am-ի հետ զրույցում Բաղդասարյանը պատմել է, որ իրեն զանգել են ՔՊ գրասենյակից և ասել, որ Մարտի 1-ի հանրահավաքին պիտի մասնակցի․

«Մոտ 5 տարի է, ինչ աշխատում եմ քաղծառայության ոլորտում, 2016-ից 19-ը մարզպետարանում եմ եղել, 2019-ից 20 թվականներին մոտ 4 ամսով տեղափոխվել եմ Երևան՝ Էկոնոմիկայի նախարարություն, հետո այնտեղից նորից վերադարձել եմ մարզպետարան՝ նույն հաստիքին։ Մասնակցել եմ Արցախյան երրորդ պատերազմին, 50 օր եղել եմ սահմանում։ Վերադարձել եմ, իմ քաղաքական տեսակետները ֆեյսբուքի իմ էջում հայտնել եմ, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության գործունեության վերաբերյալ իմ մեկնաբանություններն եմ արել, որից հետո փետրվարի 28-ին հանրահավաքի հետ կապված մի գրառում եմ արել, թե արդյոք մեզ հանրահավաքներ պե՞տք են՝ նկատի ունենալով , որ ունենք բազմաթիվ զոհեր, անհետ կորածներ և այլն, պետք է առաջնահերթ իրենց լուծումները գտնենք։ Հենց նույն օրը  ինձ զանգում են, ներկայանում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, ինձ հիշեցնում են, որ Վանաձորի մշակույթի պալատի մոտից մեքենաները շարժվելու են Երևանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքին մասնակցելու, ինձ էլ ասացին, որ գնամ։ Ես էլ պատասխանում եմ՝ իսկ ձեզ ո՞վ է ասել, որ ես պատրաստվում եմ հանրահավաքի մասնակցել, իրենք ինձ պատասխանում են՝ ինչի՞ չե՞ք մասնակցելու։ Ես ասում եմ՝ ոչ և անջատում եմ։ Մարտի 9-ից 12-ը ես արձակուրդ եմ վերցնում, քանի որ առողջական թեթևակի խնդիրներ կային, արձակուրդից վերադառնում են մարտի 15-ին, ինձ մարզպետարանի իրավաբանական բաժնի պետն է իր մոտ կանչում ու հայտնում մարզպետի անունից, որ կա՛մ ազատման դիմում ես ներկայացնում, կա՛մ գործերս ուղարկվում է ոստիկանություն։ Ես մարզպետին դիմում եմ գրում, պարզաբանում եմ պահանջում, թե ինչո՞ւ է տվյալ անձի միջոցով ինձ այդ ինֆորմացիան հասնում, և ո՞րն է  անձնական գործերս քննելու պատճառը, աշխատանքային օրենսգրքով ի՞նչ խախտում եմ արել և ինչո՞ւմ եմ աշխատանքի մեջ թերացել։ Իրենք հիմա ինձ պատասխան են ուղարկել, որ ես իմ սեփական դիմումի հիման վրա ազատվել եմ։ Իսկ ես իմ դիմումի հիման վրա ազատվել եմ, որովհետև ամսի 15-ին և 16-ին ես փորձում եմ մարզպետի հետ հանդիպել, հասկանալ, թե որն է խնդիրը, բայց ինքը մերժում է և չի ցանկանում ինձ հետ հանդիպել։ Մարզպետարանի 2 աշխատակիցներով դիմում ենք, ինձ չի ընդունում, մյուսին ընդունում է։ Հետո 2-րդ, 3-րդ անձանց միջոցով ինձ փոխանցում են, որ պատճառը ֆեյբուքում իմ արած գրառումներն են՝ կապված հանրահավաքների հետ»,- ասել է Բաղդասարյանը։

 Hraparak.am-ը հարցրել է` ինչո՞ւ է դիմում գրել, և ինչո՞ւ պիտի իր գործերը ուղարկեին ոստիկանություն․

«Ինձ սպառնում էին, ճնշումներ էին գործադրում, ժամանակ էին ինձ տալիս, թե եթե մինչև ամսի 15-ի ժամը 10։00 դիմում չգրեմ, գործերս ուղարկում են ոստիկանություն։ Ես դիմում չեմ գրում, ժամը 10-ին, գործերս չեն ուղարկում։ Անցնում է որոշակի ժամանակահատված, ընդմիջումից հետո ինձ փոխմարզպետն է իրմոտ կանչում՝ Գոռ Ասրյանը, ու ինձ ասում՝ դու գիտե՞ս չէ, որ քո անձնական գործերը պիտի քննվի ուղարկվի ոստիկանություն։ Ասում եմ՝ ես մինչև մարզպետի հետ չհանդիպեմ, չեմ գրելու։ Ես էլ մինչև հիմա չգիտեմ, թե ինչո՞ւ պիտի իմ գործերը ուղարկեին ոստիկանություն, ու չեմ էլ կարողացել իմ դիմումին ի պատասխան իմանալ այդ պատճառը։ Այդ սպառնալիքների, ճնշումների գործադրմամաբ, ու որ ես էլ մի քիչ սթրեսային իրավիճակում եմ, կոպիտ ասած՝ թքել ու դուրս եմ եկել»,- պատասխանել է Բաղդասարյանը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
Ամենադիտված