Թաղապետարանի շակալներին պետք ա լարել, սողուններ են դրանք. թիվ 133 մանկապարտեզ հաճախող երեխայի պապիկ
Հասարակություն
էս նորմալ աշխատող մանկապարտեզին, որը որ ձրի ա, էէէ եսիմ որտեղից եկել են՝ էն թաղապետարանի շակալները, քաղաքապետարանի հայվանները, սողունները ու ասում են երեխեքին տարեք փողով մանակապարտեզ: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց թիվ 133 մանկապարտեզ հաճախող երեխայի պապիկը:
«Դրանք չեն ուզում տեսնեն՝ ոնց ա ժողովուրդը ապրում, ոնց են իրենց երեխեքին չարչարանքով բերում մանկապարտեզ։ Մեր երեխեքը, մեր բարեկամները գնում են պատերազմ, զոհվում են, իսկ դրանց նման շակալները գալիս, լցվում են էստեղ։ Դրանց սաղին հանել ա պետք, սաղին գնդակահարել ու հանել-լարել։ Ես Գևորգյան Գևորգն եմ, իմ 3 թոռնիկն էլ էստեղ են։ Մանկապարտեզը քանդում են շենք սարքեն, քաղաքապետ ա, թաղապետ ա, վարչապետ ա չեն ասում՝ բա էտ մանկապարտեզի երեխեքը ի՞նչ են լինելու, ո՞ւր են գնալու, որ չորս կողմը 100-200 հազար բնակչություն կա ու մի հատ մանկապարտեզ, էն էլ Սերոժիկի՝ Սերժ Սարգսյանի կնիկը սարքեց, մեզ էլ ասում են՝ փողով մանակապարտեզ կա էստեղ, տարեք էնտեղ երեխեքին»:
Հիշեցնենք, որ Երևանի թիվ 133 մանկապարտեզի աշխատակիցների բողոքի պատճառն այն էր, որ Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները ցանկանում են աշխատանքից ազատել մանկապարտեզի տնօրեն Ժաննա Մանուկյանին, որը տնօրինում է դեկտեմբերից:
Աշխատակիցներն իրենց պահանջներում հաստատակամ են՝ եթե այս հարցը չլուծվի՝ գործադուլ են հայտարարելու, դարպասները չեն բացելու, երեխա չեն ընդունելու և վստահ են, որ ծնողները ևս միանալու են իրենց պայքարին: Նրանք ընդգծում են՝ տնօրենի աշխատանքում որևէ թերություն չեն նկատել:
Կարդացեք նաև՝ Աշխատակիցները տնօրենին պաշտպանում են թաղապետից. ինչ է կատարվում թիվ 133 մանկապարտեզում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից