Մեղայականով ոստիկանություն է ներկայացել Գյումրիում 25-ամյա տղային սպանած երիտասարդը
ԻրավունքՄարտի 29-ին ժ.22.30-ին ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել Երևանի 17-ամյա մի բնակիչ և խոստովանել, որ մարտի 27-ին ժ.15.00-ի սահմաններում ինքը դանակով հարվածել և սպանել է Գ.Դ-ին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Նա հավելեց, որ Դավիթ Վ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն: