17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեին Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր Աթոռ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համար Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածը Ակոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համար Նան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա Լոնդոնում Դևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրը Պայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքով Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենը Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. Փաշինյան Բրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ 

Հայտնաբերել Լելե թեփեի գործողության քաղաքական որոշման պատասխանատուին

Հասարակություն

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից անցկացված այս հետաքննության հիմնական նպատակն Արցախյան երկրորդ պատերազմի ելքը որոշած ջեբրաիլյան կամ Լելե թեփեի գործողությունն է, որն անցկացվեց հոկտեմբերի սկզբին, եւ որի հետեւանքով ռազմաճակատում ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն, փաստացի վճռելով պատերազմի ելքը: Դավաճանություն էր սա, թե արկածախնդրություն, որի հետեւանքով հարյուրավոր զոհեր տվեցինք եւ կրեցինք նյութատեխնիկական հսկայական կորուստներ, թողնում ենք իրավապահ համակարգին՝ հայկական նյուրնբերգյան դատավարությանը, իսկ առայժմ արձանագրում ենք, որ.
Գործողության մասին հանրությանն առաջինը հայտնել է վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը, հենց ռազմական գործողության ընթացքում, հարցազրույց տալով ռուսաստանյան RBK հեռուստաալիքին, որում ասել է. «Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:

Սա փաստում է, որ այս ողբերգական եւ ծանր հետեւանքներով ռազմական գործողության հիմնական պատասխանատուն եւ մեղավորը Փաշինյանն է, որը հաստատել է այն ու տվել հրամաններ։

1. Զինվորականները, մասնագետները փաստում են, որ գործողությունը սկսվել է առանց անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների, առանց հաշվարկելու մեր գրոհող ուժերի հնարավորությունը, առանց հետախուզելու տեղանքը, առանց հաշվարկելու զբաղեցրած դիրքերը վերահսկելու մեր ներուժը:

2. Հույժ գաղտնի պայմաններում մշակված ռազմական գործողության մասին, ինչպես վկայում են տարբեր աղբյուրներ, այդ օրը, բառիս բուն իմաստով, ամբողջ Ստեփանակերտն էր խոսում։ Սա միտումնավոր արտահո՞սք էր, պետական դավաճանությո՞ւն, թե՞ լիակատար անմեղսունակություն։ Բայց այս ամենից հետեւանքը չի փոխվում՝ հարյուրավ զոհեր, տեխնիկայի ջախջախում, ողջ ճակատի կազմաքանդում։

3. Հետաքննությունը ցույց է տվել, որ բավական բարդ եւ գերկարեւոր գործողությանը մեր ստորաբաժանումները մասնակցել են գերհոգնած վիճակում, գործողության բուն տեղանք հասնելու համար անցնելով տասնյակ կիլոմետրեր, իսկ տեխնիկան՝ զրահամեքենաները եւ տանկերը գտնվել են, մեղմ ասած, ոչ լավ վիճակում, քանի որ բուն գործողությունը սկսել են կտրելով մոտ հարյուր կմ ճանապարհ: Այս պատճառով, ինչպես նաեւ հակահարվածը հպանցիկ եւ հապճեպ մշակելու հետեւանքով գրոհի նետված չորս տասնյակից ավելի տանկերից եւ զրահամեքենաներից կորցրել ենք առնվազն 42-ը, տվել ենք մարդկային հսկայական կորուստներ (տարբեր գնահատականներով 650-750 զոհ):

4. Ռազմական գործողության ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին հարցազրույց է տվել ռուսաստանյան RBK հեռուստաալիքին եւ պատմել, որ մեր զինվորականները մշակել եւ ռազմաճակատի հարավում իրականացնում են հատուկ գործողություն, որը որոշելու է պատերազմի ելքը: Փաստորեն, ընթացող ռազմական գործողության մասին Փաշինյանը տեղեկացնում է նաեւ թշնամում: Սա կամ անմեղսունակություն է կամ դավաճանություն:

5. Հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին եղել է Արցախում եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ու Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»: Ինչը եւս մեկ վկայություն է, որ հենց նրա հավանությամբ եւ վերջնական համաձայնությամբ է իրականացվել պատերազմի ելքը հոգուտ թշնամու որոշած գործողությունը:

6. Հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանը գրել է, թե գտնվում են գնդակոծվող քաղաքում, եւ կից տեսանյութ տեղադրել, որտեղից երեւում է, որ նա եւ Նիկոլ Փաշինյանը դուրս են գալիս առանձին զրույցից, իսկ դռների առաջ նրանց սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

7. Նույն օրը, ռազմական գործողության ընթացքում Հանրային հեռուստաալիքով ցուցադրվում է ռազմական քարտեզ, որտեղ սլաքներով ցուցադրվում են հակահարվածի հիմնական ուղղությունները:

8. Վատ նախապատրաստական աշխատանքների եւ այլ թերացումների պատճառով մենք այս գործողության ժամանակ կորցրել ենք նաեւ պաշտպանական բանակի ռեզերվը, կանխորոշելով պատերազմի ելքը:

9. Մինչ այս գործողությունն իրականացվել են անհաջող հակահրվածներ, որոնց հետեւանքով կրկին ծանր կորուստներ են կրել մեր բանակային կորպուսները: Այս ամենը հիմք է տալիս պնդելու, որ խնդիր է դրված եղել փլուզել մեր զինված ուժերը, այն երկար ժամանակով զրկելով վերականգնվելու հնարավորությունից:

10. Ջաբրաիլյան կամ Լելե Թեփեի գործողության հետեւանքով լուրջ կորուստներ է կրել մեր հրամկազմը, որից հետո անչափ դժվար է եղել ղեկավարել զորքը եւ իրականացնել այլ գործողություններ:

11. Ընդամենը մեկ գործողության ընթացքում տվել ենք սարսափելի շատ զոհեր:

12. Ռազմական գործողությունից առաջ տարբեր հրամատարների կողմից եղել են սթափեցնող կոչեր, եղել են կոնկրետ առաջարկներ, սակայն բոլոր խելամիտ եւ բանական առաջարկները մերժվել են:

13. Ակնհայտ է, որ բացի կոնկրետ խնդիր լուծելուց, այս ռազմական գործողության կազմակերպիչները, ղեկավարները հետապնդել են բանակին ծանր հարված հասցնելու եւ Հայաստանի ու Արցախի համար ծանր պարտություն երաշխավորելու հեռահար նպատակ:

Ամփոփում

Այս գործողությունն իրականացվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո: Անձամբ նրա ղեկավարությամբ։ Նա այդ օրերին եղել է Ստեփանակերտում:
Այս իրավիճակում, հաշվի առնելով այս հարցի հանրային մեծ հնչեղությունը եւ կարեւորությունը, հաշվի առնելով այն հսկայական զոհերը, որ տվել ենք այս գործողություն ընթացքում, դիմում ենք խորհրդարանական խմբակցություններին՝ այս հարցով օր առաջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու համար:

Դիմում ենք.

■ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, որպես քաղաքացի, որպես ապագա մայր, կարծում ենք չեք կարող անտարբեր լինել այս հարցի վերաբերյալ: Արկածախնդրության կամ դավաճանության հետեւանքով զոհվել է ավելի քան վեց հարյուր զինվոր: Հուսով եմ կիսում եք մեր տեսակետը, որ ամեն ինչ պետք է անենք, պարզելու համար, թե ինչու է տրվել նման գործողություն իրականացնելու հրաման, երբ չեն ձեռնարկվել նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ: Մենք պատրաստ ենք մեր ակտիվ մասնակցությունը բերել նախապատրաստական աշխատանքներին, պատրաստ ենք մասնակցել նաեւ լսումներին:

■ ԲՀԿ խմբակցության հարգարժան ղեկավար Գագիկ Ծառուկյան, գիտենք, որ անտարբեր չեք այս խնդրի նկատմամբ, խնդրում ենք այս հարցում եւս ցուցաբերել հետեւողականություն եւ առաջարկում ենք, որ հետամուտ լինեք այս հարցով խորհրդարանական լսումների անցկացմանը:

■ ԼՀԿ խմբակցության ղեկավար, հարգելի պրն Մարուքյան, ապացուցեք, որ անտարբեր չեք ամենակարեւոր խնդիրների նկատմամբ եւ ինքնուրույն քաղաքական ուժի ղեկավար եք. ձեր նպաստը բերեք այս հարցով խորհրդարանական լսումների անցկացմանը:
Մեկ անգամ եւս ընդգծենք, որ մեր նպատակը այս գործողության քաղաքական որոշման պատասխանատուի հայտնաբերումն է: Պետության համար անհրաժեշտ է պարզել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել, ինչո՞ւ է այն այդքան անփույթ իրականացվել, ինչո՞ւ չեն լսվել նախազգուշացումները, ինչո՞ւ այդքան հեշտ մահվան տարան մեր տղաներին, մեր բանակի մարտունակ հատվածներին, ի՞նչ հրեշավոր նպատակներ էր հետապնդում գերագույն գլխավոր կազմակերպիչը։

Մենք այս հարցերի պատասխաններ ենք ուզում ստանալ ԱԺ լսումների արդյունքում։ Պատերազմի օրերին ԱԺ նախագահը տեղադրելով Փաշինյանի լուսանկարը գրել էր. « Չշշկռվեք՝ մեր Գերագույն գլխավոր հրամանատարը»։
Հիմա շշկռված է ողջ երկիրը, որը մնացել է անպաշտպան, շշկռված ենք մենք, որ հրեշավոր հրամանների պատճառով կորցրեցիքն մեր տղաներին ու հիմա մենք հարցեր ունենք այդ նույն գերագույն գլխավոր հրամանատարին։ Այս հարցերը վաղեմության ժամկետ չունեն։

1. Գեղամ Նազարյան
2. Դավիթ Ամալյան
3. Զավեն Մկրտչյան
4. Ելիզավետա Օհանջանյան
5. Գոհար Սիմոնյան
6. Վարդան Երմալովյան
7. Տիգրան Անդրեասյան
8. Բորիկ Կոյտիկով
9. Վարդան Երմալովյան
10. Արթուր Միրզոյան
11. Արաքսյա Մկրտումյան
12. Սպարտակ Բեյբության
13. Ագապի Քոչարյան
14. Արփինե Բեյբության
15. Ավետիք Բեյբության
16. Ալիսա Միրզոյան
17. Ալիսա Գրիգորյան
18. Գրիշա Միրզոյան
19. Օֆելյա Ավետիսյան
20. Աննա Մկրտչյան
21. Արեւիկ Մկրտչյան
22. Եւա Մկրտչյան
23. Արմենուհի Մարգարյան
24. Ավդիխանյան Հայկանուշ
25. Արմեն Սուքիասյան
26. Տոնական Շահբարյան
27. Արսեն Ղազարյան
28. Արմեն Ասլանյան
29. Տաթեւ Անդրեասյան
30. Վարսիկ Մարգարյան
31. Արմինե Հարությունյան
32. Արմինե Սուքիասյան
33. Օֆելյա Ավետիսյան
34. Աննա Եղիազարյան
35. Ոսկեհատ Խաչատրյան
36. Հարություն Սուքիասյան
37. Նշան Նշանյան
38. Միքայել Խաչատրյան
39. Մխիթար Մխիթարյան
40. Դավիթ Կիրակոսյան
41. Էսմա Կիրակոսյան
42. Լենա Սուքիասյան
43. Արմեն Ներսիսյան
44. Կարեն Օհանջանյան
45. Կարինե Սուքիասյան
46. Գայանե Սուքիասյան
47. Անդրանիկ Մայիլյան
48. Կարեն Ասրիբաբայան
49. Հրաչ Սուքիասյան
50. Արթուր Երմալովյան
51. Արմեն Այվազյան
52. Վարդուհի Այվազյան
53. Ռուզանա Աբրահամյան
54. Էդիկ Աբրահամյան
55. Ռուդիկ Պետրոսյան
56. Գալուստ Երմալովյան
57. Հասմիկ Գրիգորյան
58. Լանա Աբրահամյան
59. Սուսանա Զաքարյան
60. Աշոտ Զաքարյան
61. Մարգուշ Երմալովյան
62. Լիլիթ Չատինյան
63. Շուշանիկ Աղաբաբյան
64. Լիլիթ Ներսիսյան
65. Նազելի Տերտերյան
66. Արշակ Երմալովյան
67. Նաիրա Նազարյան
68. Աշոտ Խաչատրյան
69. Էլյա Նազարյան
70. Գեւորգ Վարդանյան
71. Հայկ Տերտերյան
72. Անահիտ Տերտերյան
73. Նաիրա Մարտիկյան
74. Քրիստինա Կարապետյան
75. Կարեն Գեւորգյան
76. Քրիստինա Գրիգորյան
77. Վալենտինա Շագայանց
78. Ֆիրդուսի Դանիելյան
79. Կարեն Դանիելյան
80. Լաուրա Սարգսյան
81. Աննա Էժդարյան
82. Մհեր Մարության
83. Աննա Մարության
84. Նարինե Ալեքսանյան
85. Գրիգոր Ջավախյան
86. Սեդա Ջավախյան
87. Գայանե Արզումանյան
88. Արմենուհի Գիշյան
89. Ռիմա Եղիազարյան
90. Մարիամ Գրիգորյան
91. Ռազմիկ Սիմոնյան
92. Վահե Սիմոնյան
93. Կարինե Աստատուրյան
94. Ժուժանա Աստատուրյան
95. Գոհար Մազմանյան
96. Անդրանիկ Թորոյան
97. Նաիրա Թորոյան
98. Սուրիկ Նահապետյան
99. Սերժիկ Նահապետյան
100. Սամվել Աստատուրյան
101.Լուսինե Գրիգորյան
102.Սերժիկ Ծատրյան
103.Արա Պուլուզյան
104.Թագուհի Արիստակեսյան
105.Միլենա Թորոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. ԱլոյանԱնտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունովՈւգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրելՄարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեցՄերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանըMoncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն էԿոստա Ռիկան թույլ չի տվել Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մուտք գործել երկիր՝ նրան մեղադրելով «ահաբեկչության հետ կապերի» մեջՎակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտելԹուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը ՀայաստանումVolkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ինՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումըՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. ՎարդեւանյանՎրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներինՖրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական էՌումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում էԲունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտքՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթովՊուտինը նոր «Պերմ» ատոմային ստորջրյա հածանավը համաշխարհային նշանակության զենք է անվանել Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը ՏիրանայինՍկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. Վարդեւանյան
Ամենադիտված