«Երևան Սիթիում» ձուն վաճառվում է հատը 207 դրամով
Հասարակություն
Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ ձվի գինն աննախադեպ աճ է գրանցել:
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, օրինակ, ձվի մեկ տուփը վաճառվում է 2070 դրամով: Նշենք, որ մեկ տուփում կա 10 հատ ձու, հետևաբար մեկ ձուն արդեն արժե 207 դրամ:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնել էր, որ լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվել ձվի շրջանառության ոլորտում․ «Տեղեկացնեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ, ձվի իրացման ոլորտի 7 խոշոր ընկերությունների նկատմամբ ՀՀ ՏՄՊՊՀ-ն 103 մլն դրամի չափով տուգանք է կիրառել հակամրցակցային համաձայնության համար: Իրավախախտումը բացասական ազդեցություն է ունեցել «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա, ինչպես նաև տուժել են մի շարք փոքր և միջին արտադրության ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իսկ 9-ը փոքր ֆերմերային տնտեսություններ դուրս են մնացել շուկայից»,- պարզաբանել էր խոսնակը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից