Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Մասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասին Ալեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասին Սահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը Մատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարը Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը Քննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորությունները 

Աչքիս առաջ ականն ընկավ, մերը էրեխեքի հետ կտոր-կտոր եղավ․ գնդապետ Ղումաշյանի ցավալի հիշողությունները (տեսանյութ)

Հասարակություն

Yerkir.am-ը գրում է․ Հուշերը սպանում են ինձ, ափսոս մեր տղերքը. «Տիգրան Մեծ» պետական ռազմամարզական հատուկ վարժարանի ղեկավար, գնդապետ Կորյուն Ղումաշյանը վերհիշում է 2020 թվականի Արցախյան պատերազմն ու շեշտում՝ բազում հարցեր ունի, որոնց պատասխանները դեռեւս չեն տրվել։

«Երկարատեւ մարտերից հետո՝ հոկտեմբերի 22-ին, Արցախից դուրս եմ բերում ջոկատը, 24-ին նորից, զենքը վերցրած, գնացինք, որ մտնենք Արցախ, չկարողացանք անցնել Լաչինը։ Ո՞նց հասկանամ։ Թուրքը, ծափ տալով, հասել էր Լաչին ՝ առանց դիմադրության, ո՞նց հասկանամ։ Շատ-շատ հարցականներ կան։ Հոկտեմբերի 3-ից Ջաբրայիլից հետ են եկել, ես մտածում էի՝ ամսի 8-ից են եկել։ Մի հատ դերասանիկ կա, չգիտեմ` անունն ինչ ա դրել, ամսի 8-ին փախել ա էնտեղից։ Զինվորին լքածները եկել, եսիմ ինչ են խոսում։ Ով խրամատում զինվորի կողքին կանգնած է եղել, չի կարող հերքել իմ խոսքերը»,-պատմում է գնդապետը։

Անձամբ է տեսել, թե ինչպես են պատերազմի թեժ պահին ինչ-որ անձինք, ըստ երեւույթին` բարձրաստիճան պաշտոնյաներ, կռվելու փոխարեն իրենց ունեցվածքը դուրս բերել․ «Կռվի անվան տակ մարդ էին հավաքում իրենց շուրջը, տղերքին օգտագործում էին իրենց եղածը Հադրութից տանելու համար։ Իմ աչքով եմ տեսել այդ ամենը»։

Աբսուրդն այսքանով չի սահմանափակվում։ Ղումաշյանը պատմում է, որ պատերազմի ժամանակ մի քանի հազար կամավորական զինաթափվել, տեղավորվել է գնդերից մեկում, հրաժարվել բարձրանալ դիրքեր․ «Աչքերս փակեցի, բերանս բացեցի։ Բոլորը լսել են, թե ոնց եմ հայհոյել բոլորին։ Սերյան Օհանյանի հետ համոզում էինք՝ բարձրանալ դիրքեր, չէին գնում։ Երեւանից եկել էին` ծաղիկ հավաքելու»։

Այս առնչությամբ հակասական տեսակետներ են հնչում, շատերը պնդում են, թե կամավորականներին հրաժարվել են տանել դիրքեր: Ղումաշյանը հակադարձում է․ «Ամեն ինչ անկազմակերպ էր, կամավորականների մեծ մասը կռիվ չէր տեսել, հասկանո՞ւմ եք` վախեցած էին բոլորը։ Չէին ենթարկվում հրամանատարությանը։ Իմ ջոկատում կար մի տղա, որը վախից ասաց՝ թողնում եմ` գնամ։ Զենքը պահեցի ճակատին, ասի՝ կսպանեմ հենց հիմա։ Պատերազմից հետո արիության մեդալ ստացավ»։

Մի քանի պատերազմ տեսած գնդապետը վստահեցնում է՝ վախը հաղթահարելը մեկ ակնթարթ է, պետք է կարողանաս ճիշտ կողմնորոշել քո զինվորին․ «Անօդաչու թռչող սարքերը մեզ չկարողացան վնասել, ես թույլ չէի տալիս երկու հոգի իրար կողք կանգնի»։

Ղումաշյանը կարծիքով՝ անկախ այն իրողությունից, որ Թուրքիան օգնում էր Ադրբեջանին, մեկ է՝ կհաղթեինք այս պատերազմում․ «Իմ հաղթանակը իմ տղերքի, իմ բանակի տարած հաղթանակը նվեր տվեցին թուրքերին, ախր խի՞ չեք ուզում հասկանալ այս ամենը։ Ո՞վ է այդ դավաճանը։ Սա այն վարժարանն է, որը բանակին 600 սպա է տվել, 20 հոգի հերոսաբար զոհվել են այս պատերազմում, զոհվեցին` մեկ մետր անգամ դիրք չտալով, մնացին դիրքերում, դուք հասկանո՞ւմ եք։ Վիտոյին խի՞ եք փնովում, արա', խի՞ եք փնովում էդ տղուն։ Թացն ու չորը խառնել են իրար»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, պետական մյուս այրերի այն տեսակետին, թե պետք է փոխենք մեր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ, թուրքերին չդիտարկենք որպես թշնամի, Ղումաշյանը կոպիտ է արձագանքում․ «Սրիկայություն է կատարվում այսօր մեր երկրում։ Լեւոնը ասաց՝ լավ տղա եք, պահեք էդ հողերը։ Արա՛, մենք պահինք, խի՞ տվիք մեր հողերը, արա', ասեք հասկանամ։ Էսօր էլ կանգնել ասում են՝ Հայոց ցեղասպանությունը խի՞ եք պետականորեն բարձրաձայնում, ցեղասպանություն եք մոռանալ տալիս, ասում եք՝ թուրքերին մի՛ հիշեցրեք։ Արա՛, այ վիժվածքներ, գնացեք թուրքերի մոտ ապրեք, թողեք մենք հանգիստ ապրենք մեր երկրում, ի՞նչ եք ուզում մեզնից։ Տեղ գյուղից էն կողմ Արցախն ա, Ադրբեջանը չի, Շուշին հայկական ա, ով ասի՝ ադրբեջանական ա, սրիկա ա իմ համար, կապ չունի՝ ով են իրանք, եւ թուրքը մնում է մեզ թշնամի։ Դուք տեսե՞լ եք, թե ոնց է երեխան ընկած թպրտում, հա՞։ Իմ աչքի առաջ ականն ընկավ, մերը էրեխեքի հետ կտոր-կտոր եղավ։ Թուրքն աշխարհի ամենաարգելված զենքերով ռմբակոծեց մեր դիրքերը, մեր կանանց, մեր էրեխեքին, դուք էլ եք ուրեմն թուրք, գնացե՛ք Ադրբեջանում, Թուրքիայում ապրեք։ Սա իմ պապական հողն է, ձերը չի, դուք չեք հասկանում՝ ինչ է նշանակում՝ գերեզման ունենալ, գերեզման այցելել»։

Մանրամասները դիտեք yerkir.am-ի տեսանյութում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից». ակումբը պատրաստվում է նրան հրաժեշտի հանդիպում կազմակերպելԻ՞նչ է սա նշանակում․հունիսի 8-ին 300 հազար ադրբեջանցի՞ էր գալու Հայաստան. պրմիտիվացնում են. Ֆարմանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում, նա մեր մեծանուն հայն է. Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում, մանկատան նախկին սանը 9-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևանի կարգավիճակումՈւկրաինայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի համար 15 մլն գրիվնա գրավ են վճարելԲելգիայի թագավորը չի ընդունել կառավարության հրաժարականըՓաշինյանը՝ Թուրքիայի հետ տարածքների մասին, ՍԴ նախագահի ընտրությունը, Իրանի առաջարկն ու ԱՄՆ-ի քայլերըԻրանը պատրաստ է նոր էջ բացել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ գործնական քայլերի դեպքումՎնասում է աղիների միկրոֆլորան․ բժիշկը զգուշացրել է արագ սննդի հետ կապված քրոնիկ հիվանդությունների վտանգի մասին Ուկրաինայում մեկ տարում դիզվառելիքը թանկացել է 70.7%-ով, Ա-95-ը՝ 45.1%-ովԸնդդիմությունը միշտ էլ այս երկրում ի զորու է ոտքի կանգնել և հասնել իր վերջնական նպատակակետին. Մնացականյան (տեսանյութ) «Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահ Սոված, անտուն ու անհայտ․ ինչպես Ստալոնեն իր կյանքի պատմությունը վերածեց «Ռոքիի»Մասկը ակնարկել է Cybertruck-ի արտադրությունը դադարեցնելու մասինԳևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում Ընդդիմությունը ծրագիր ունի. Ղազինյանը՝ Գալյանի խոսույթի մասին (տեսանյութ) Ալիևի պահանջը չի կատարվել․ Փաշինյանի հուսահատության դրսևորումը․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) Հայաստանում դեռ կա՞ մեկը, ով չի տեսնում կալանավորումների և ալիևյան սահմանադրության միջև կապը (տեսանյութ) Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում Պաշտոնյա․ 2025 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հասույթը կազմել է շուրջ 192 մլրդ դրամ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Թրամփի 76 մետրանոց հաղթակամարի շինարարությունը ժամանակավորապես կասեցվել էԶոնաբենդը հայտնել է՝ ինչ պայմանով կանանց պատվիրակությունը կմեկնի ԲաքուՄԱԿ-ը մտահոգված է Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մարդասիրական հետևանքներովԹեհրանն ակնկալում է ՌԴ-ի հետ նախագծերով չեզոքացնել ԱՄՆ-ի ճնշումն Իրանի նկատմամբ Առաջիկայում նոր ձերբակալություններն ու կալանավորումներն անխուսափելի են լինելու․ ՊողոսյանԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահ
Ամենադիտված