«Դատապարտյալների հիվանդանոցի» տեսակցությունների սենյակից հայտնաբերվել է թմրամիջոց
Իրավունք2021 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 13:05-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկություն են իրականացրել տեսակցությունների համար նախատեսված սենյակում, ինչի արդյունքում բազմոցի տակից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.21 գրամ քաշով կոշտ զանգված:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: