Ստյոպա Սաֆարյանը դատի է տվել Յուրի Խաչատուրովի որդուն
ԻրավունքՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը դատի է տվել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն՝ Իգոր Խաչատուրովին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը դատարան մուտք է եղել ապրիլի 2-ին և նույն օրը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին։
Հայցադիմում ներկայացնելու պատճառ է դարձել Խաչատուրովի գրառումը, որտեղ տեղ գտած որոշ դրվագներ Սաֆարյանը դիտարկել է որպես վիրավորանք։ Մասնավորապես, Սաֆարյանը վիրավորվել է «թուրք քիրվայի դուրսպրծուկ», «քեզ էդ Անկարայի չվերթին տեղ չեն տալու» արտահայտություններից։