Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
ԻրավունքՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս մասին տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Քոչարյանը պահանջում է հաստատել արդար դատաքննության իրավունքի խախտումը, հատուցել խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ հնչեցված արտահայտությունները, հատուցել զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասը: Հայցը դատարանը ստացել է ապրիլի 7-ին և մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին: Դատարանում Ռոբերտ Քոչարյանին ներկայացնում է պաշտպան Հայկ Ալումյանը: