Իջևանի փողոցներից մեկից եղևնիներ են գողացել․ 2 կասկածյալները բերման են ենթարկվել
ԻրավունքԱպրիլի լույս 4-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Իջևանի փողոցներից մեկում եղևնիներ են գողանում։
Տեղեկության օպերատիվ իրացման արդյունքում եղևնիները գողացած անձինք չէին հասցրել շատ հեռանալ դեպքի վայրից։ Նրանք Իջևանյան փողոցում հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին բաժին։ Հատուկ պահպանվող տարածք տեղափոխվեց նաև նրանց մեքենան։
Բերման ենթարկված 38 և 41 տարեկան տղամարդկանցից կրտսերը խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունն ինքն է արել։ Եղևնիները հայտնաբերվել են։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։