ՊՆ-ի մոտ հավաքվածների հետ խոսել է ոստիկանապետը
Հասարակություն
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը խոսել է Պն շենքի մոտ հավաքված անհետ կորածների և գերիների հարազատների հետ։ Նա ցուցարարներին փոխանցել է, որ նախարարությունը պատրաստ է ընդունել 10 ծնողի. այս առաջարկը չի ստացել հարազատների համաձայնությունը:
Գերեվարվածի հոր փոխանցմամբ՝ ոստիկանապետն ասել է, որ ԳՇ պետը չի կարող բոլորին միաժամանակ ընդունել, կարող է 10-10 ընդունել, իսկ իրենք հրաժարվում են բաժանվել, ցանկանում են բոլորով հանդիպում ունենալ, գրում է «Առավոտը»։
«Այս հսկայական շենքում չկա՞ տեղ, որ բոլորիս ընդունեն: Երեկվանից մեզ բացարձակ ոչ ոք չի մոտեցել, չի խոսել: Եթե բավարար ջանքեր ներդնեին, մեր երեխաները վաղուց Հայաստանում կլինեին»,-ասել է նա:
Պնդմանը, թե գուցե վերջին պահին Ադրբեջանը չի տվել գերիներին՝ ցուցարարն արձագանքել է. «Թող իրենք էլ Քարվաճառը չտային, տալուց առաջ թող մեր երեխեքին բերեին: Ամիսուկես ծառայած միակ 18 տարեկան տղայիս հանել են դիրքեր, Ադրբեջանից զանգ եմ ստացել, ասել են, որ երեխես իրենց մոտ է: Դիմել եմ ԱԱԾ-ին, թող պարզեն»:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից