Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ դատական նիստին. հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 4-ին
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 13-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը, ելնելով իր մոտ առկա սիմպտոմատիկայից, բժշկի ցուցումով հանձնել է Covid-19-ի թեստ։
Պաշտպանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպք է եղել Քոչարյանի մերձավոր շրջապատում։ Քոչարյանը այս պահին գտնվում է ինքնամեկուսացման մեջ։
Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացրել թեստի հանձնումը հաստատող բժշկական փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ Դատավոր Դանիբեկյանը հետաձգեց դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 4-ին:
Դատավորը տեղեկացրեց, որ ապրիլի 27-ից գտնվելու է իր ամենամյա արձակուրդի մեջ։ Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 4-ը, ժամը 13:00-ն։