Այսօր տեղի կունենա Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը. Միրզոյան Ընտրություններին մասնակցում են կուսակցություններ՝ 4%-ի շեմը չհաղթահարելու և ձայների փոշիացման ռիսկով. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) Նրանք կարող են այցելուի կարգավիճակով դիտարկել ԱԺ ընտրությունները․ ԵՄ դեսպանները՝ ԿԸՀ-ում ԵՄ-ն սպառնում է Իսրայելին.ՔՊ-ականն իմաստ չի տեսնում աղմուկ հանել Արցախում քանդվող եկեղեցու մասին (տեսանյութ) ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի վերաբացումը․ դեսպանատուն Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության ժամանակ Ուղիղ․ ԲՀԿ-ում ներկայացնում են նախընտրական ծրագիրը (տեսանյութ) Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկումը Երկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. Այն զգացվել է Գյումրիում և ՀՀ այլ բնակավայրերում Երևանում Էստոնիայի դեսպանության բացումը նոր խթան կլինի համագործակցության համար․ ՀՀ նախագահ Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան 

ՀՀ ՄԻՊ-ը հայ ժողովրդի և ՀՀ վերաբերյալ Ալիևի հայտարարությունների հիմքով կդիմի միջազգային կառույցներին

Իրավունք

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ապրիլի 12-ին Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացանը և ապրիլի 13-ի Ադրբեջանի նախագահի ելույթները համարում է ինչպես էթնիկ, այնպես էլ կրոնական հիմքերով Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության, հայ ժողովրդի նկատմամբ պետական բարձր մակարդակով ատելության և թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականության ապացույց։

Թաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում նաև հայտնել է, որ այդ ելույթներում ընդգծվել է Ադրբեջանի ժողովրդի առավելությունները (բարոյականություն, մտավոր կարողություններ և այլն) Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ՝ ի հաշիվ արժանապատվության հրապարակային նվաստացման և պատմական փաստերի բացահայտ աղավաղման:

«Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ ընդգծում եմ, որ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չի վարել ու չի վարում: Ադրբեջանի նախագահի ելույթներից այս մեջբերումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում թարգմանվում են, համապատասխան ընդգծումներով կուղարկվեն միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան միջպետական կառույցներին, ինչպես նաև կօգտագործվեն մեր վերլուծություններում և իրավապաշտպան առաջարկներում»,- նշել է Թաթոյանը:

Գրառմանը կից ՄԻՊ-ը ներկայացրել է նաև որոշ հատվածներ ապրիլի 12-ին և 13-ին Ալիևի արած հայտարարություններից.

Մեջբերումներ երեկվա ելույթից (ք. Բաքու, 12 ապրիլ, 2021թ.).

«Մենք աշխարհում ներկայացել ենք որպես հաղթող ժողովուրդ: Մինչդեռ Հայաստանը պարտված երկիր է, մեր առջեւ ծնկի եկած երկիր, գլուխն ու վիզը ծռած երկիր է, և միշտ այդպես կլինի: Երբ տեսնում ենք իրենց կատարած ոճրագործությունները, սարսափում ենք: (…) Նրանք մզկիթներում կովեր ու խոզեր են պահել, անարգել են ողջ մահմեդական աշխարհը, ավերել գերեզմաններ, փորել գերեզմանները և հանել թաղված մարդկանց ոսկե ատամները: Եթե սա վայրի չէ, ի՞նչ է: Վայրին գուցե դեռ մեղմ բառ է: Ամբողջ աշխարհը տեսավ, թե որն էր նրանց հիմնական գաղափարական գործոնը: Իբրև թե դրանք փոքրաթիվ, բայց քաղաքակիրթ, մեծ քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ են՝ շրջապատված վայրի մահմեդականներով: Այս մասին ասվում էր Եվրոպայի յուրաքանչյուր անկյունում: Ռուսաստանում ամենուր ասում էին՝ օգնեք մեզ, թե չէ մեզ այստեղ կխեղդեն: Հիմա բոլորը տեսել են, թե որն է դրա քաղաքակրթությունը, ո՞րն է դրա մշակույթը, ո՞րն է դրա բարոյականությունը: Նա բարբարոս է, ով քանդում է գերեզմանները, փորում, հանում մահացածների ոսկե ատամները և մզկիթում խոզեր պահում, նա այլ անուն չունի»։

«Ես ասել էի, որ հայկական առաջին պետությունը [նկատի ունի ներկայիս ՀՀ-ն] ստեղծել են մեր պատմական հողում: 1918 թ․ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության առաջին որոշումներից մեկը Իրևանը Հայաստանին տալն ու մայրաքաղաք դարձնելն էր: Ես դատապարտել եմ դա: Ես ասել եմ, որ դա դավաճանություն էր, աններելի դավաճանություն: Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը ադրբեջանական ժողովրդին մեծ ծառայություններ է մատուցել, բայց մենք չպետք է կոծկենք պատմությունը, մենք պետք է իմանանք այն: Մենք պետք է իմանանք, որ 1918-1920 թվականներին (…) մենք Իրևանը նվիրեցինք Հայաստանին: Մինչդեռ այդ ժամանակ Իրևանի ներկայացուցիչները առարկում էին: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրանց ձայնին»։

«Մարտի դաշտում (…) ոչնչացվեց հայկական բանակը: Տասը հազար դասալիք ունեցող բանակը խայտառակություն է: Նրանք իրենց զինվորներին շղթայում էին մարտական հենակետերում, որպեսզի չփախչեն: Սա բարբարոսություն է, վայրենություն է սեփական զինվորի նկատմամբ:»:

«Հողերը հավերժ կարող էին մնալ հայի ոտքի տակ։ (…) Հայաստանին պետք է փակուղու մեջ մտցնեինք։ Բոլոր տրանսպորտային, կոմունիկացիոն, էներգետիկ ուղիներն այնպես անցկացրինք, որ Հայաստանից դուրս մնան։ (…) Հայաստանը ընկավ փակուղու մեջ։ Սա ինքնին հանգեցրեց նրան, որ Հայաստանից զանգվածային արտագաղթ սկսվեց։ Հենց արտագաղթ է լինում, շուկան փոքրանում է, իսկ շուկայի փոքրանալու դեպքում ոչ ոք ներդրում չի անում։ Մարդ պետք է խելագար լինի, որ այդ տարիներին և հատկապես հիմա Հայաստանում ներդրումներ անի»։

Մեջբերումներ ապրիլի 13-ի ելույթից.

«Նոր հայացք Հարավային Կովկասին. Զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո» վերտառությամբ միջոցառմանը ADA համալսարան (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի համալսարան, ք. Բաքու, 10-13 ապրիլ, 2021թ.).

«Մենք ուզում ենք՝ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։ Զանգեզուրը Հայաստանին է տրվել 1920 թվականին՝ 101 տարի առաջ։ Մինչև դա այդ տարածքը մերն էր։ Գյոյչա լիճը նրանք անվանում են Սևանա լիճ։ Ընդամենը նայեք 20-րդ դարի սկզբի քարտեզին, և դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Նույնը վերաբերում է նաև Իրևանին (Երևանին)։ Նրանք ավերել են Իրևանի պատմական հատվածը։ Դա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, այդ թվում՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ։ Ես ասել եմ, որ մենք վերադառնալու ենք այնտեղ։ Ես չեմ ասել, որ վերադառնալու ենք տանկերով։ Ասել եմ, որ վերադառնալու ենք։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ չվերադառնալ Իրևան։ Ժամանակը կգա, մենք դա կանենք։ Ես արտահայտում եմ իմ դիրքորոշումը»։

Թաթոյանն ընդգծել է, որ սրանք են հենց ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների, խոշտանգումների հիմքում ընկած ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության հիմքերը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Քրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվելԳիտնականները բացահայտել են՝ ինչու է վատանում թոքերի աշխատանքը40-ամյա վարորդը, ով ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել, Մյասնիկյան պողոտայում «BMW»-ով բախվել է եզրաքարին և գլխիվայր շրջվել ՌԴ. Ուկրաինայի հետ բանակցությունների հիմքեր չկանԵվրամիությունը քննարկում է Իսրայելի դեմ պատժամիջոցների կիրառումըԱկնալիճ գյուղի բնակչի տանը թմրամիջոց են հայտնաբերելԱյսօր տեղի կունենա Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացումը. ՄիրզոյանՀամբարձում Մաթևոսյանը UNDP ներկայացուցիչի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորություններըՈւղևորները պաշտպանել են օդաչուին․ պահանջում են փակել գործը դաշտում վայրէջք կատարած օդանավի համարԿրեմլը փակել է տեղեկատվությունը Տուապսեի հարվածից հետոՀինգ պատճառ՝ ինչու է ՆԱՏՕ-ն պատրաստ Ռուսաստանի հետ պատերազմին․ Politico Ընտրություններին մասնակցում են կուսակցություններ՝ 4%-ի շեմը չհաղթահարելու և ձայների փոշիացման ռիսկով. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)Զելենսկին կարող է Երևանում մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՆրանք կարող են այցելուի կարգավիճակով դիտարկել ԱԺ ընտրությունները․ ԵՄ դեսպանները՝ ԿԸՀ-ում«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի ներմուծման փորձ (տեսանյութ)ԵՄ-ն սպառնում է Իսրայելին.ՔՊ-ականն իմաստ չի տեսնում աղմուկ հանել Արցախում քանդվող եկեղեցու մասին (տեսանյութ)ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի վերաբացումը․ դեսպանատունՀաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների քննության ժամանակացույցըԶելենսկու նախկին համախոհը գնահատել է Մերցի՝ ուկրաինական տարածքները զիջելու մասին դիտարկումներըԱշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնության ժամանակՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի բացառիկ հարցազրույցը Euromedia 24-ին (տեսանյութ)Պուտինը դատապարտում է Թրամփի դեմ մահափորձը․ Կրեմլի արձագանքըՈւկրաինան որոշել է իր զինվորներից մի քանիսին փոխարինել ռոբոտներովՖինանսների նախարարի տեղակալը ներկայացրել է պետական գնումների համակարգի բարեփոխումներըՈւղիղ․ ԲՀԿ-ում ներկայացնում են նախընտրական ծրագիրը (տեսանյութ)Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ սերտ եւ վստահելի հարաբերություններըԿարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկումըԵրկրաշարժ Կարս քաղաքից 43 կմ հյուսիս. Այն զգացվել է Գյումրիում և ՀՀ այլ բնակավայրերում Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ)Տուապսեում հարձակման հետևանքով սև ամպեր են բարձրացել․ բնակիչները պատմում են պայթյունների մասինԷստոնիայի նախագահը անվանել է Եվրոպայի «սխալը» Ռուսաստանի հետ հարաբերություններումԵրևանում Էստոնիայի դեսպանության բացումը նոր խթան կլինի համագործակցության համար․ ՀՀ նախագահՊենտագոնը կօգտագործի Google-ի տեխնոլոգիաները գաղտնի տեղեկատվություն մշակելու համարԽոցելի ընտանիքների համար նախատեսվում է ժամանակավոր կացարան՝ մոդուլային տնակներովՌուսաստանը հայտարարում է Խարկովի մարզում նոր բնակավայրի վերահսկողության մասինԿինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրանՆաիր Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի կազմում նվաճել է չեմպիոնական տիտղոսըՌադան 19-րդ անգամ երկարաձգել է ռազմական դրությունը ՈւկրաինայումԵվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետըԵվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է ՀայաստանումՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքըԳերիների խոշոր փոխանակման մանրամասներ․ նշվում է Չեչնիայի «Ախմատ»-ի դերակատարումըՍոլովյովի ներողությունը գնահատվել է որպես անկեղծ․ պրոֆայլերի եզրակացությունըԻնչո՞ւ է թանկանում միսը․ շուկայի դեֆիցիտը և ներմուծման ազդեցությունը (տեսանյութ)Ուկրաինայում հայտնում են Զապորոժիեում ռուսական հարձակման ակտիվացման մասինԿոբրան մտել է զբոսաշրջիկի հագուստի մեջ և մահացու խայթել․ ողբերգություն Եգիպտոսի հյուրանոցումԱրսեն Թորոսյանը կարևորել է անվտանգ և արժանապատիվ աշխատանքի պայմանների ապահովումըՖիցոն Մոսկվա կարող է մեկնել ավտոմեքենայով․ ավիաթռիչքները փակվել են
Ամենադիտված