Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր պետք է տեղի ունենար 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը։ Սակայն նիստը չկայացավ փաստաբաններից մեկի բացակայության պատճառով։
Նշենք` երրորդ նախագահը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։
Գործով անցնող Սերգո Կարապետյանն ու Սամվել Գալստյանը մահացել են, այժմ քննությունն իրականացվում է միայն Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) և Սերժ Սարգսյանի մասով։