Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկս ապահովագրված չի կարող լինել. փաստաբան
ԻրավունքՓաստաբան Րաֆֆի Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հարգելի լրագրողներ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները՝ ես և իմ գործընկեր՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը խնդրում ենք ներողամիտ լինել դեպքի վերաբերյալ առանձին-առանձին հնչեցված հարցերին չպատասխանելու մեր մոտեցման կապակցությամբ, ուստի խոստանում ենք առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։ Այս պահին կարող ենք ընդամենը նշել, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկս ապահովագրված չի կարող լինել»։