Դատարանն անվավեր է ճանաչել Ալբերտ Ուսունյանին ծառայությունից ազատելու մասին ոստիկանապետի հրամանը
ԻրավունքԴատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալբերտ Ուսունյանը։
«Եկանք, տեսանք, հաղթեցինք
Դատարանը վճռեց անվավեր ճանաչել ինձ ծառայությունից անհիմն ազատելու ոստիկանապետ Արման Սարգսյանի 1211-Ա ծիծաղալու հրամանը՝ ոստիկանությանը պարտադրելով մասնակի փոխհատուցել աշխատավարձն ու վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնին:
Ինձ համար սկզբունքային էր իմ անունը վարկաբեկող այդ խայտառակ հրամանի անվավեր ճանաչումը:
Անչափ շնորհակալ եմ փաստաբան Տիգրան Աթանեսյանին ինձ համար այդ սուրբ գործում զինակցելու եւ զորավիգ լինելու համար:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:
Պատիվ ունեմ»,- գրել է նա։