Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքով Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենը Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. Փաշինյան Բրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութեր Բոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգը ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. Ալոյան Անտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունով Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրել Մարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեց Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանը Moncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն է 

Այսօր մենք կրկին ճակատագրական ընտրության առաջ ենք. Արա Աբրահամյան

Հասարակություն

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կոչով է հանդես եկել: Նա ՀՀ քաղաքացիներին կոչ է արել չքվեարկել Փաշինյանի և իր թիմի օգտին` պետությունն ու ժողովրդին աղետից փրկելու համար:

«Անձամբ ես այսօր ամեն ինչ ունեմ և կարող էի զբաղվել իմ գործերով. թե որպես հասարակական գործիչ, թե որպես ձեռնարկատեր և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան` ես քիչ գործ չունեմ: 

Ինձ, սակայն, խիղճս թույլ չի տալիս անգործության մատնվել՝ հետևելով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, տեսնելով` ինչպես է ներկա իշխանությունը ժողովրդին ծուղակի մեջ գցել և այժմ երկիրը գլորում դեպի անդունդ` կրկին խաբելով, կապիտուլյացիայի, պատերազմի և կորոնավիրուսի զոհերի, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և այլ խնդիրների համար կրկին ուրիշներին մեղադրելով և մարդկանց ահաբեկելով, թե իբր պատերազմ է սկսվելու:

1988 թ.-ից սկսած` մենք մեր երկրի անկախության համար շատ թանկ գին ենք վճարել, որ հիմա, մոռանալով վերջին տասնամյակների զոհերի և կորուստների, հերոսաբար զոհված տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների մասին՝ տրորենք նրանց հոգիները, մոռացության մատնենք մեր պատմությունը:

Այս օրերին` ապրիլի 24-ին ընդառաջ, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հարյուրամյակին մենք կրկին հայացք ենք նետում մեր պատմությանը, նորովի ենք գնահատում այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ: 

Անցյալին հայացք գցելով` ես մտովի վերադառնում եմ մեր մեծերին, նրանց խոսքին ու վարքին: Վերընթերցում եմ Հովհաննես Թումանյանի՝ 1917 թ. գրված նամակները՝ ուղղված Անդրանիկ Զորավարին: Ես հիանում եմ հայրենիքին Թումանյանի նվիրվածությամբ, հայրենասիրությամբ, իր ութ զավակներին հայրենիքի պաշտպանության գործում ներգրավելու (չորս որդիներին` որպես զինվորականների, իսկ չորս դուստրերին` իբրև բուժքույր բանակ ուղարկելու) պատրաստակամությամբ: Ինքը` Թումանյանը, մյուսներին կոչ անելով հետևել իր օրինակին, ամսական 100 ռուբլի էր հատկացնում այդ նպատակին: Ընդամենը 4 տարի անց` 1921-ին, Թումանյանը բոլորովին այլ տրամադրություն ուներ՝ կապված «երկիրը ներսից և դրսից քանդելու» հետ: Ընդ որում, ինչպես նա է գրում, որևէ մեկը չի մեղադրվել այդքան աղետների ու պարտությունների համար, որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել... Որևէ մեկը նույնիսկ ինքնասպան չի եղել` ապացուցելու համար, որ ամոթ ու խիղճ ունի: Նրանք չէին կարող անգամ տխրել կամ տխուր թվալ:

Ինչո՞ւ են ներկա իշխանությունները, որ սպասարկում են բոլորի շահերը, բայց ոչ հայերի ու Հայաստանի, մեղքի որևէ զգացում չունեն և կրկին ձգտում են հայտնվել խորհրդարանում, իշխանության ղեկին` փոխանակ քաջություն ունենան ինքնակամ հեռանալու, ինքնուրույն կերպով մաքրվելու և բնակչությանը իրենց կասկածելի խաղերի մեջ չներքաշելու:

Ակնհայտ է, որ այս մարդիկ երկրի համար փրկություն չեն փնտրում, այլ ուզում են իրենց և իրենց շրջապատի մարդկանց փրկել:

Զուգահեռներն ինքնաբերաբար հայտնվում են, սակայն, այդքանով հանդերձ, ժամանակն է, որ բոլորս փոխվենք, դադարենք ասել, թե պատմությունը կրկնվում է, շեշտել, որ մեզ անընդհատ դավաճանում են:

Այսօր մենք կրկին ճակատագրական ընտրության առաջ ենք: 10 միլիոն հայերից յուրաքանչյուրի դիրքորոշումը, ձայնն ու գործողությունները որոշիչ նշանակություն ունեն: Կարևոր է հասկանալ, որ մեր ճակատագիրը մեզնից է կախված: Մեզանից բացի ոչ ոք Հայաստանը չի փրկի` ոչ խոշոր կայսրությունները, ոչ դաշնակիցը, ոչ ոք դա մեր փոխարեն չի անի: Որքան շուտ դա հասկանանք, այնքան լավ: Մենք ինքներս ենք պատասխանատու մեր ճակատագրի համար: Այդ պատճառով քվեարկելուց առաջ պետք է մտածենք այս ամենի մասին: Իմացեք` այսօր տրված ձայներից յուրաքանչյուրը ներդրում է Հայաստանի ապագայի համար»,- նշել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. ԱլոյանԱնտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունովՈւգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրելՄարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեցՄերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանըMoncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն էԿոստա Ռիկան թույլ չի տվել Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մուտք գործել երկիր՝ նրան մեղադրելով «ահաբեկչության հետ կապերի» մեջՎակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտելԹուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը ՀայաստանումVolkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ինՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումըՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. ՎարդեւանյանՎրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներինՖրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական էՌումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում էԲունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտքՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթովՊուտինը նոր «Պերմ» ատոմային ստորջրյա հածանավը համաշխարհային նշանակության զենք է անվանել Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը ՏիրանայինՍկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. ՎարդեւանյանԿարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է ԲաղդադինՃապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ ՖիցոԱՄՆ զինված ուժերն Օմանի ծոցում շարքից հանել են ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարած չորաբեռնանավըՌուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ ՊուտինՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՎրաստանում երկու մարդու են ձերբակալել՝ Ադրբեջանի սահմանով թմրшնյութ տեղափոխելու համար Քուվեյթի հարվածի մեջ կասկածում են Կիևին․ իրանցի նախկին խորհրդականի վարկածըՄահացել է Նյու Յորք նահանգի սենատը գլխավորած առաջին կինը՝ Անդրեա Ստյուարտ-Քազինսը Քալհաթ․ Օմանի կորած նավահանգիստըԱՄՆ-ը խափանել է իրանական շրջափակումը ճեղքելու փորձը․ Թեհրանը չի պատրաստվում զիջել Պապոյանի բանակցությունները՝ փակուղում, Սևանի ռեստորանները՝ վտանգի տակ, աղմկահարույց խուզարկությունՎաշինգտոնի օդանավակայանում «American Airlines»-ի երկու ինքնաթիռներ թևերով դիպել են իրար
Ամենադիտված