Հայկ Սարգսյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել
ԻրավունքԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ հայտնի «Շիշ բռնող»-ի դեմ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից։
Նշենք, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն» արձանագրել է, որ պատգամավորի 2018-ին ներկայացրած հայտարարագրում եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, այսինքն՝ մինչ պաշտոն զբաղեցնելը նա այլ եկամուտ է ունեցել, իսկ դրանից հետո աճը եղել է չհիմնավորված, ինչն էլ կասկած է առաջացրել։