Գյումրու արտադրամասի պահակները 500 հազար դրամի գողություն են կատարել
ԻրավունքԱպրիլի 16-ին ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարտի 26-ի ժամը 14-ից ապրիլի 16-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում Գյումրիի մի արտադրամասից գողացել են հաստոցների էլեկտրական ութ շարժիչ, օդափոխման համակարգի յոթ էլեկտրական շարժիչ և մասեր: Նախնական հաշվարկով՝ պատճառվել էր 500 հազար դրամից ավելի վնաս։
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին նույն արտադրամասի երկու պահակների։ Ոստիկանությունում նրանցից մեկը խոստովանեց, որ մյուս պահակի հետ նշված գործարանից շարժիչները և մասերը պարբերաբար գողացել են իրենք:
Գողոնը մասամբ առգրավվել է։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: