Քաջարանի քաղաքապետը հրավիրվել է Քննչական կոմիտե
ԻրավունքՔաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ապրիլի 26-ին հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե։ Այս տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Փարամազյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ համայնքապետին հրավիրել են դեռևս նախորդ տարի հարուցված քրեական գործի շրջանակներում։
Նշենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի (Մարդուն առեւանգելը) 2-րդ մասի 1-ին կետով։