Մխիթար Զաքարյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել. այն կքննի դատավոր Վահե Միսակյանը
ԻրավունքՄեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը։
«Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացել դատարան։ Այն մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին։ Վաղը՝ 13։00-ին տեղի է ունենալու դատական նիստ»,- հայտնեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ դատավոր Մանվել Շահվերդյանի որոշմամբ Մեղրիի քաղաքապետի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչվեց։