ՀՔԾ-ն կստուգի Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ ոստիկանությունում բռնություն կիրառելու մասին հաղորդումը
ԻրավունքՀատուկ քննչական ծառայությունը իրավական պատշաճ ընթացակարգերով կստուգի Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում բռնություն կիրառելու մասին հաղորդումը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Այդ կապակցությամբ մենք ստացել ենք հաղորդում, իրավական պատշաճ ընթացակարգերով այդ հաղորդումը կստուգվի: Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»,- նշեց Խաչատրյանը: