Դատարանը մերժեց «Սյունիքի» գործով Գագիկ Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը
ԻրավունքՓաստաբան Կարինե Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Քիչ առաջ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, մերժեց հայտնի «Սյունիքի» գործով իմ և Հայկ Ավագյանի պաշտպանյալ, 44 օրյա պատերազմի մասնակից, հայրենասեր սյունիքցի, ՀՀ քր.օր. 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին, 2-րդ, 5-րդ կետերով նախատեսված արարքում մեղադրվող Գագիկ Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը:
Դեռևս 24 ժամը չլրացած 2-րդ անգամ եմ շնորհակալությունս հայտնում միշտ բարձրունքում գտնվող, օբյեկտիվ , անաչառ Դատարանից ՝ ի դեմս պարոն Հովհաննիսյանի:
ԿԵՑՑԵ ԱՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ , ՈՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ այլ ոչ թե կատարում քաղաքական պատվերներ:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՊԱՐՈՆ ՀՈՎԱՆՆԻՍՅԱՆ, ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԴԵՌևՍ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՈՐԱԾ ՉԷ, ՔԱՆԻ ՈՐ ԿԱՆ ՁԵՐ ՆՄԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ»: