Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Ո՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին 

ՊԵԿ-ը կանխել է կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման փորձեր

Իրավունք

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության դիտակետում է հայտնվել կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման հերթական փորձը: 

«Վարչությունը տվյալներ է ստացել, որ Երևանում և տարբեր մարզերում գրանցված 7 տնտեսվարող սուբյեկտներ հարկային մարմին են ներկայացրել «տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների տրամադրման հայտ և օգտագործման մասին հաշվետվություն, համաձայն որի՝ տնտեսվարողները պահանջել էին ընդհանուր առմամբ սպիրտային խմիչքների 624.300 հատ, խաղողի գինու 20.000 հատ, իսկ թրմերի և այլ ըմպելիքների համար` 8.000 ակցիզային դրոշմանիշեր:

Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների կողմից առաջ են քաշվել վարկածներ այդ տնտեսվարող սուբյեկտների կողմից կեղծ ձեռնարկատիրությամբ, հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելու, ինչպես նաև ակցիզային դրոշմանիշեր իրացնելու հանցագործությունների նախապատրաստման վերաբերյալ, որոնք հերքելու կամ հաստատելու ուղղությամբ մշակվել և ձեռնարկվել են համալիր միջոցառումներ։ Ստացված օպերատիվ տեղեկությունների և կատարված վերլուծական աշխատանքների հիման վրա ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ուսումնասիրություններ են կատարվել նաև տնտեսվարող սուբյեկտների գործունեության վայրերում: Պարզվել է, որ ակցիզային դրոշմանիշներ պահանջող անձինք չունեն խաղողի, օղու, մրգային օղու հումքի մթերման և ձեռքբերման փաստաթղթեր, ինչպես նաև օղու արտադրության ու շշալցման համար անհրաժեշտ սարքավորումներ, տարածքներ, տարաներ, ինչպես նաև համապատասխան ոլորտի և մասնագիտության աշխատակիցներ: Պարզվել է նաև, որ նշված գործունեությունը կազմակերպող իրական շահառուները, որպես կանոն ներգրավվում են սոցիալապես անապահով անձանց, վերջիներիս անվամբ գրանցում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կամ ուղղորդում տվյալ անձանց գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր:

Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում այդ տնտեսվարողներն ինքնակամ հարկային մարմին են ներկայացրել դիմումներ՝ ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել են նաև նմանատիպ քրեական գործեր:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության  առևտրային կազմակերպություններ ստեղծելուց, ինչպես նաև որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալուց, իսկ կազմակերպությունների իրական շահառուներին նախազգուշացնում է, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է քայլեր ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ: Վարչությունը հետևողական է նշված հանցավոր մեխանիզմների, ինչպես նաև դրանց կազմակերպիչներին բացահայտելու և նմանատիպ արատավոր երևույթներն արմատախիլ անելու գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ստեփանավանի ՔՊ-ական թեկնածուն նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն ՊապիկյանիցՈ՞վ է շուրջ 30 տարի դիվանագիտական համակարգում աշխատած և պաշտոնից հետ կանչված դեսպան Վիկտոր Բիյագովը Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան Բատոր
Ամենադիտված