ԲԴԽ անդամներն այցելել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ԻրավունքԲարձրագույն դատական խորհրդի անդամներն ապրիլի 26-ին աշխատանքային այց են իրականացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: Այս մասին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Խորհրդի անդամները նախ ծանոթացել են դատավորների, աշխատակազմի, գրասենյակի աշխատանքային պայմաններին, եղել Վերաքննիչ վարչական դատարանի շենքում տեղակայված դատարանների արխիվում:
Դատավորների հետ խորհրդակցության ժամանակ քննարկվել են վարչական արդարադատության արդյունավետության բարձրացման կառուցակարգերն ու հնարավորությունները, նաև դատավորների կեսաթոշակին և ծանրաբեռնվածությանը վերաբերող հարցեր:
Վերաքննիչ վարչական դատարանի դատավորները Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել են ոլորտում առկա հիմնախնդիրները, ներկայացրել դրանց լուծման հնարավոր ուղիները: