Միայն Հայաստանում է վարչապետի պաշտոնանկության հետ կապված ճգնաժամը որպես «տեխնիկական մանրուք» դիտվում. Վարդևանյան
ԻրավունքԵրբ վարչապետը հրաժարական է տալիս, դա ճգնաժամ է, եւ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այդ ճգնաժամը որպես տեխնիկական մանրուք է դիտվում: Այս մասին ապրիլի 30-ին կայացած քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդեւանյանը:
Նա նշեց, որ բոլորը սա մեկնաբանում են այնպես, կարծես վարչապետի հրաժարականը հրաժարական չէ:
«Եթե Փաշինյանը իրականացնում է Հայաստանի վարչապետի գործառույթները, ընդ որում` ամբողջությամբ, ապա ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը: Այս հարցերը, անշուշտ, սահմանադրական արդարադատության առարկա կդառնան»,- եզրափակեց նա: