Հայաստանում 3 «օրենքով գողի» գործ ուղարկվել է դատարան․ Գոռ Աբրահամյան
ԻրավունքՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը կանգ չի առնելու և ավելի է ամրապնդվելու՝ համապատասխան դատական պրակտիկայի ձևավորումից հետո: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Այս արարքների քրեականացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, 2020 թվականի ընթացքում նշված հանցատեսակներով 3 գործ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատարան ուղարկված գործերով 20 անձից 4-ն ունեցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»:
«Հանցանքի հետքով» հաղորդաշարի անդրադարձը քրեական ենթամշակույթի դեմ քերաիրավական պայքարին, դրա ընթացքում առաջացող խնդիրներին և դատախազության մոտեցումներին»,-գրել է Գոռ Աբրահամյանը և տեսանյութ հրապարակել: