Արևաշողցին ՀԿԵ պիտակի տարածքի երկաթգծից 27 ազդանշանային պղնձե ազդակ է գողացել
ԻրավունքԱպրիլի 24-ին, ժամը 3.30-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հարավկովկասյան երկաթուղու Սպիտակի տարածքի երկաթգծերից գողացել են 27 ազդանշանային պղնձե ազդակ:
Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզները «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների հետ ձեռնարկած միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Լոռու մարզի Արևաշող գյուղի 32-ամյա մի բնակիչ։
Մայիսի 3-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Սպիտակի բաժին։
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: