Վերաքննիչ քաղաքացիական դատարանը նոր նախագահ ունի
Իրավունք
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 30-ին հրամանագիր է ստորագրել՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի ապրիլի 26-ի ԲԴԽ-26-Ո-40 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն